Համարվում է, որ հիվանդությունների մեծ մասի առաջացումը պայմանավորված է թույլ իմունային համակարգով, քանի որ բարձր իմունիտետի դեպքում մարդը կարող է հեշտությամբ հաղթահարել դրանք: Սակայն բանն այն է, որ կան գործոններ, որոնք թուլացնում են իմունային համակարգը, ինչը նշանակում է, որ դրանցից հնարավորինս խուսափելը կօգնի խուսափել նաև բազմաթիվ հիվանդություններից ու շատ ավելի առողջ լինել

 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն գործոնները, որոնք նպաստում են իմունային համակարգի թուլացմանը և կարող են դառնալ հիվանդությունների առաջացման պատճառ:

 

1.      Սխալ սննդակարգ

 

Խիստ դիետաները նույնքան վտանգավոր են, որքան չափից շատ ուտելը: Սննդարար նյութերի քրոնիկական դեֆիցիտի դեպքում խանգարվում են պաշտպանիչ հյուսվածքները, իսկ իմունային բջիջների մի մասը գտնվում է հենց մաշկում ու լորձաթաղանթներում: Սա նշանակում է որ նման խանգարումների դեպքում տուժում է նաև իմունային համակարգը, ինչը հանգեցնում է տարբեր հիվանդությունների առաջացման:

 

2.      Սթրեսներ

 

Մասնագետները նշում են, որ առանց սթրեսի ապրել հնարավոր չէ, այլապես չի լինի նաև իմունիտետը, քանի որ սթրեսը «մարզում» է օրգանիզմը: Սակայն երկարատև քրոնիկական սթերսի ժամանակ մեծ քանակությամբ սթրեսի հորմոններ՝ գլյուկոկորտիկոստերոիդներ են առաջանում, որոնք հյուծում են իմունային համակարգը:

 

Նյարդային համակարգի հետ կապված խնդիրների դեպքում կարող է առաջանալ քրոնիկական հոգնածության համախտանիշ ու իմունային դիսֆունկցիա, ինչը կդրսևորվի ցրվածությամբ, նյարդայինությամբ ու գերհոգնածությամբ:

 
 

Ժամանակին քայլեր ձեռնարկելու դեպքում կարելի է ազատվել այս խնդրից, սակայն անտեսելու դեպքում վաղ թե ուշ կխանգարվի նաև ներզատական ու իմունային համակարգերի աշխատանքը:

 

 

3.      Վատ սովորություններ

 

Ալկոհոլի չարաշահման դեպքում մարդու իմունային համակարգը խիստ թուլանում է, ուստի հիվանդությունները հաճախ ընթանում են առանց ախտանշանների և հայտնաբերվում են այն ժամանակ, երբ արդեն չափազանց ուշ է լինում: Իմունիտետի վրա բացասաբար է ազդում նաև նիկոտինը: Իմունային համակարգի մակարդակով այն խնդիրներ չի առաջացնում, սակայն հայտնաբերվել են տեղային վնասվածքներ, ուստի այս սովորությունից նույնպես հարկավոր է հրաժարվել:

 

4.      Դեղամիջոցների ընդունում

 

Առանց բժկի նշանակման կամ սխալ ընտրված դեղամիջոցների ընդունումը նույնպես կարող է շատ վտանգավոր լինել: Հատկապես վտանգավոր են գլյուկոկորտիկոստերոիդները, հակաբիոտիկները, հակասնկային դեղամիջոցները, հակադեպրեսանտները և սուլֆանիլամիդները: Բացի այդ, գոյություն ունեն մի խումբ դեղամիջոցներ (իմունոսուպրեսանտներ), որոնք նախատեսված են իմունիտետի թուլացման համար և նշանակվում են օրգանների փոխպատվաստման կամ աուտոիմունային հիվանդությունների դեպքում:

 

5.      Ալերգեններ

 

Ալերգիան առաջանում է իմունային համակարգի աշխատանքի խանգարման դեպքում: Ցանկացած ալերգեն գործում է որպես հակածին: Եթե այն հայտնվում է առողջ մարդու օրգանիզմում, ապա իմունային համակարգը նորմալ հումորալ արձագանք է տալիս, սակայն եթե հայտնվում է ալերգիաներից տառապող մարդու օրգանիզմում, ապա պատասխանն էլ աղավաղված է լինում: Ընդ որում՝ ախտաբանությունը կարող է դրսևորվել տարբեր համակարգերի միջոցով, ուստի հիվանդը պետք է դիմի ինչպես ալերգոլոգ-իմունոլոգին, այնպես էլ մեկ այլ մասնագետին՝ կախված խնդրի տեսակից:

 

6.      Վարակներ

 

Հիվանդությունները «մարզում ու կոփում» են իմունային համակարգը, ուստի օրգանիզմին պետք են գոնե չնչին վարակներ, այլապես իմունային համակարգը թուլացած կլինի: Սակայն միևնույն ժամանակ հարկ է հիշել, որ ցանկացած վարակիչ գործընթաց հյուծում է իմունային համակարգը, ուստի հաճախ հիվանդանալու և երկար ժամանակ չբուժվելու դեպքում մարդը պետք է դիմի բժշկին:

 

7.      Գերծանրաբեռնվածություն

 

Ֆիզիկական վարժությունները շատ օգտակար են օրգանիզմի համար, սակայն խիստ ծանրաբեռնվածությունը կարող է հյուծել իմունային համակարգը:

 

8.      Ճարպակալում

 

Չնայած, որ ավելորդ քաշը վնասակար է առողջության համար, դրա բացասական ազդեցությունն իմունային համակարգի վրա ապացուցված չէ: Սակայն հարկ է հիշել, որ ճարպակալումը վկայում է ոչ միայն մարսողական համակարգի խանգարման ու վատ սննդակարգի մասին: Բանն այն է, որ ճարպային բջիջները կարող է արտադրել մի նյութ, որը նպաստում է բորբոքումների առաջացմանը: Սա է պատճառը, որ հաճախ ճարպակալումն ուղեկցվում է իմունային համակարգի խանգարումների հետ կապված բորբոքային գործընթացներով: Ընդ որում՝ այս խնդրից հնարավոր չի լինի ազատվել դիետաների միջոցով, ուստի հարկավոր է դիմել իմունոլոգի օգնությանը:

 

Նյութի աղբյուրը՝ aif.ru

loading...