Ծերացումը բնական գործընթաց է, որից հնարավոր չէ խուսափել, սակայն կարելի է ձեռնարկել միջոցներ այդ գործընթացը դանդաղեցնելու համար: Հարկ է հիշել, որ ճիշտ սննդակարգը երիտասարդությունը պահպանելու լավագույն միջոցն է, ուստի հարկավոր է հետևել սննդակարգին և օգտագործել առողջարար ու սննդարար նյութերով հարուստ մթերք:

 

Բազմաթիվ ուսումնասիրությունների արդյունքում գիտնականները պարզել են, որ կա 3 հիմնական նյութ, որոնք օգնում են դանդաղեցնել օրգանիզմի ծերացումը, ուստի դրանցով հարուստ մթերքը պետք է անպայման ամենօրյա սննդակարգի մասը կազմի:

 

1.      Մանրաթելեր

 

Մանրաթելերը կարգավորում են մարսողական համակարգի աշխատանքը և խթանում են աղիների աշխատանքը, ինչն օգնում է դուրս բերել օրգանիզմում կուտակված շլակներն ու տոքսինները, իսկ որքան առողջ է օրգանիզմը, այնքան դանդաղ է այն ծերանում: Մանրաթելերով հարուստ են հացը, բրինձը, մակարոնեղենը, ամբողջական հացահատիկը, ինչպես նաև մրգերն ու բանջարեղենը:

 

2.      Վիտամին B12

 

Տարիների ընթացքում մարդու օրգանիզմը կորցնում է այս վիտամինը կլանելու ունակությունը, ինչը հանգեցնում է էներգիայի և կենսունակության անկման: Նման տհաճ հետևանքներից խուսափելու և օրգանիզմի ճիշտ աշխատանքն ապահովելու համար հարկավոր է սննդակարգում ներառել վիտամին B12-ով հարուս մթերք: Այս վիտամինով հարուստ է հորթի միսը, գառան միսը, թռչնամիսը, սաղմոնը, ծովախեցգետիններն ու հավկիթը:

 

3.      Օմեգա-3 ճարպաթթուներ

 

Այս օգտակար ճարպաթթուները շատ կարևոր են օրգանիզմի համար և օգնում են նվազեցնել բորբոքումների և սրտանոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը:

 
 

Բացի այդ, այն շատ կարևոր է գլխուղեղի առողջության համար: Օմեգա-3 ճարպաթթուներով հարուստ են ընկույզները, ձուկը և կտավատի սերմերը:

 

 

Նյութի աղբյուրը՝ budetezdorovy.ru

loading...