Ոստիկանության Հրազդանի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների շրջանակում, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, Կոտայքի մարզային վարչության և Հրազդանի բաժնի ծառայողների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ,

 
դեկտեմբերի 6-ին ոստիկանության Հրազդանի բաժին է հրավիրվել նույն քաղաքի մի բնակիչ և հաղորդում տվել, որ դեկտեմբերի 2-ին ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով մասնակցող թեկնածուներից մեկի շտաբում, նույն շտաբի պետ Ա․Հ․-ն խոստացել է տալ գումարով ծրար՝ եթե քաղաքացին և իր կինը ընտրություններին քվեարկեն իր նշած թեկնածուի օգտին։Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Ա․ Հ․-ն հայտնաբերվել ու ձերբակալվել է, տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։
loading...