Յուրաքանչյուր մայրիկ ուզում է, որ իր երեխան առողջ մեծանա և որքան հնարավոր է քիչ հիվանդանա: Բայց մի՞թե հնարավոր է հիվանդություններից, միկրոբներից և վարակներից պաշտպանել երեխային, ով դպրոց կամ մանկապարտեզ է հաճախում:

«Իհարկե հնարավոր է»,- կարծում է հայտնի մանկաբույժ Եվգենի Կոմարովսկին: Եվ ծնողներին 10 կարևոր խորհուրդ է տալիս:

Երեխան որքան հնարավոր է շատ պիտի մաքուր օդին մնա

Ասացեք «ոչ» հեռուստացույցին, համակարգչին: Երեխայի հետ գնացեք այգի կամ խաղահրապարակ զբոսանքի:

Եվ նկատի ունեցեք, որ երեխայի խնդիրը վազելը, թռվռալը, ֆուտբոլ և բռնոցի խաղալն է, սղարանից իջնելը: Այնպես որ, նրան այնպես հագցրեք, որ ակտիվ խաղերի ժամանակ երեխան չքրտնի:

Ամռանը երեխային հանգստանալու տարեք ոչ թե նորաձև վայրեր, այլ գյուղ

Երեխայի իմունիտետի համար չի կարող ավելի լավ բան լինել, քան մաքուր օդը, թարմ բանջարեղենը, կաթը, գետակում լողանալը և բոբիկ քայլելը խոտի վրա:

Երեխային մի տանջեք ախտահանությամբ

Չափից ավել ախտահանված պայմաններում ապրելուն սովոր երեխան շատ շուտ է միկրոբների «թակարդում» հայտնվում: Իսկ մի քիչ փոշին միայն կամրացնի նրա ամունիտետը:

Մի տարվեք դեղատանլ վիտամիններով

Քանի որ այդ ամենը «քիմիա» է: Փորձեք, որ բոլոր օգտակար նյութերը երեխան ստանա բնական ճանապարհով՝ մրգերի, բանջարեղենի, կաթնամթերքի և այլ մթերքների միջոցով:

Երեխային մի կերակրեք նրա կամքին հակառակ

Եթե առողջ երեխան հրաժարվում է սնունդից, դա ոչ թե իր, այլ ծնողների մեղավորությունն է: Նրան տվեք գնդակ, պարան և ուղարկեք «ախորժակի» հետևից:

 

Երեխային թույլ մի տվեք չափից շատ քաղցր ուտել

Արագ ածխաջրերը հանգեցնում են նյութափոխանակության խանգարմանը և ճարպակալմանը: Այնպես որ քիչ շոկոլադ, տորթեր և կոկա-կոլա, և շատ խնձոր, բանան, խաղող և այլ միրգ ու հատապտուղ:

Հետևեք երեխայի աղիների ճիշտ աշխատանքին

Մշտական փորկապությունները և փորլուծությունները թուլացնում են երեխայի իմունիտետը: Դրա համար էլ երեխայի աղիները պիտի հստակ աշխատեն:

Երեխայի ճաշացանկում պիտի լինեն կաշաներ, բանջարեղեն, ամբողջական ցորենից հաց: Կարևոր է, որ երեխան բավարար քանակությամբ հեղուկ ընդունի:

Երեխայի սենյակում օպտիմալ ռեժիմ պահպանեք

Լավագույն ջերմաստիճանը առողջության համար՝ 20 C, իսկ օդի խոնավությունը՝  50%: Նաև երեխայի սենյակից վերացրեք այն ամենը, ինչը փոշի է կուտակում՝ խալիներ, ծանր վարագույրեր, փափուկ կահույք:

Մի վախեցեք «մանկական» հիվանդություններից

Շատ ծնողներ  երեխաներին չեն տանում մանկապարտեզ ջրծաղիկով կամ կարմրուկով վարակվելու վախից:Դրանից պետք չէ խուսափել: Երեխան մի օր անպայման կհանդիպի ինֆեկցիային, բայց որքան ավելի մեծ տարիքում լինի, այդքան ավելի ծանր կլինի հիվանդության ընթացքը:

Նյութի աղբյուր ՝ https://arajininfo.ru

loading...