Խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի 9-րդ համար Մենուա Հարությունյանի կարծիքով՝ Սունիքում և Վայոց ձորում 353 ձայն ստանալը չի նշանակում, թե հասարակությունը չի ընկալել Դավիթ Բեկի արձանի մոտ իր ակցիան․

«Ուզում եք ասել, ընդունենք, երիտասարդներից մեկը ավտոմեքենայի կապոտին պպզած նկարվում, դառնում է պաշտոնյա, մեկ ուրիշը՝ «պիլասոսով ա» նկարվում դառնում ա փոխվարչապետ, դրանք ավելի ընդունելի ու տրամաբանական նկարներ են, քան այն նկարը, որ ես մեր ամենամեծ զորավարներից մեկի արձանի առաջ նկարվում եմ և կոչ եմ անում մատաղ սերնդին առօրեական պրոբլեմներից զատ մտածել նաև համազգային արժեքների մասին, չի՞ ընկալվել։

Եթե դա չի ընկալվել, դա հասարակության պրոբլեմն է»,- Factor.am-ի հարցին ի պատասխան ասում է Մենուա Հարությունյանը։

Նյութի աղբյուր ՝ http://infosarm.ru

loading...