Երբ երազում հայտնվում են  մտերիմ ու սիրելի մարդիկ, ովքեր լքել են այս աշխարհը, փոթորկվում է այդ երազը տեսնող մարդու հոգին, նա փորձում է հասկանալ, թե ինչ է դա նշանակում:Մի կողմից նրան տանջում է կարոտը, մյուս կողմից նա հոգու խորքում վախ է զգում: Այդպիսի երազները կոչվում են երազ-այցելություններ: Այդպիսի երազները, որպես կանոն, լավ են մտապահվում: Դրանք մի փոքր մեղմացնում են վիշտը:

Մի գուցե այդ երազ-այցելություննեը ապացուցում են, որ գոյություն ունի կյանք մահից հետո:

Եթե երազում հայտնված մարդը այնպիսին է ինչպես կյանքում, նույնիսկ ավելի առույգ ու առողջ, ապա դա նշանակում է, որ նրա մոտ ամեն ինչ լավ է և նա միշտ ձեզ հետ է:

Երբ երազում հայտնվում է մահացած մերձավորը, կամ մտերիմ մարդը, դա նշանակում է, որ նա առաջարկում է իր պաշտպանությունը, կամ ցանկանում է զգուշացնել ինչ-որ բանի մասին:

Նրանք փորձում են հանգստացնել և ասել, որ նրանք ուղակի գտնվում են մեկ այլ կողմում:

Նրանք ցանկանում են որևէ բան հայտնել:

Երբեք մի վախեցեք, երբ երազում տեսնում եք  մահացածին, նա չի ցանկանում վախեցնել, կամ ձեզ իր մոտ տանել: Նրանք միայն մեկ ցանկություն ունեն՝ օգնել:  Ուստի երազում նրանց դիմավորեք  ուրախ և սրտաբաց, առանց որևէ մտավախության:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

loading...