Հրեշտակները պահպանում են մեզ և ուղղության ցույց տալիս։Դրանք աստվածային էակներ են, որոնք մարդկանց օգնում են։
Յուրաքանչյուր մարդ ունի իր պահապան հրեշտակը։ Որոշ մարդիկ ունեն մեկ, իսկ մյուսները՝ մի քանի պահապան հրեշտակներ։ Հրեշտակները հարգում են Ձեր կամքը և չեն խառնվում Ձեր որոշումներին, եթե դուք նրանց չեք կանչում։ Հրեշտակները շփվում են մեզ հետ հատուկ ինտուիտիվ զգացողությամբ և ազդանշաններով։
Եթե դուք կասկածում եք ձեր որևէ որոշման հարցում, միշտ կարելի է դիմել պահապան հրեշտակներին։ Հրեշտակային նշանները օգնում են զգալ նրանց կապը մեզ հետ, լինել ավելի վստահ այս կամ այն որոշման հարցում։
Բացի այդ, հրեշտակները անընդմեջ մեզ ազդանշաններ են տալիս, հատկապես երբ ցանկանում են մեր ուշադրությունը շեղել։ Ձեր հրեշտակները գիտեն ձեր ամենաթաքուն երզանքները, ցանկությունները, իրական զգացումները, վախերը, թերությունները, առավելությունները։ Հրեշտակները գիտեն Ձեր մարդկային բնույթը և հոգևոր կերպարը։
Երբ պահապան հրեշտակները ցանկանում են Ձեզ ինչ որ բանում զգուշացնել կամ հիշեցնել կարևոր բանի մասին, նրանք Ձեզ ուղարկում են նշաններ։
1․ Աղմուկ ականջներում։
Սա ամենատարածված կապն է մարդու և հրեշտակների միջև։ Սա աջակցության նշան է , որը ձեզ հուշում է այն մասին, որ հրեշտակները ձեր կողքին են և պատրաստ են մխիթարել ձեզ։ Աղմուկը ականջներում նաև հաստատում է, որ Ձեր մտքերը շատ կարևոր են, իսկ որոշումները ճիշտ։ Հրեշտակները ձեզ հաղորդում են, որ դուք ճիշտ ուղու վրա եք։
2․ 11 թվաշնանը։
Թվերը դրանք հրեշտակների համար յուրահատուկ լեզու են մարդկանց հետ կապ պաշտպանելու համար։ Կրկնվող թվանշանները դրանք հաղորդագրություններ են, որոնց նշանակությունը կախված է թվանշաններից։
Մասնավորապես, 11 թվանշանը ունի մեծ նշանակություն, և հրեշտակները այն ուղարկում են, եթե ցանկանում են ձեզ ինչ-որ կարևոր բան հաղորդել։11- նշանակում է զարթոնք։ Նրանք հուշում են ձեզ կամ հոգևոր զարթոնքի մասին, կամ որևէ կարևոր ճշմարտություն գիտակցելու և ընդունելու մասին։
3․ Փետուր։
Եթե դուք հայտնաբերեք փետուր, դա նշան է ձեր պահապան հրեշտակից։ Մի՛ հուսահատվեք։ Դա սփոփանք է, որ ամեն ինչ լավ է լինելու և դուք մենակ չեք։ Մի պայքարեք ամեն դժվարության հետ միայնակ․ օգնություն և առաջնորդություն խնդրեք ձեր պահապան հրեշտակից։
4․ Բազե։
Բազեն ինտուիցիայի սիմվոլն է։ Հրեշտակները ուղարկում են բազեներ ի նշան այն բանի, որ դուք պետք է հետևեք ձեր ինտուիցիային, քանի որ այն ձեզ չի հիասթափեցնի, նույնիսկ եթե ձեր տեսակետը տարբերվում է մեծամասնության տեսակետից։ Բազեն հուշում է, չպետք է արհամարհել իրականությունը, քանի որ ապագայում այն մեծ խնդիրներ կառաջացնի։
5․ Յուրահատուկ զգացումներ մարմնի արեգակնային շերտագծում։
Մարմնի արեգակնային շերտագիծը, որը գտնվում է պորտից 5սմ ներքև,շատ զգայուն հատված է։ Հրեշտակները ուղարկում են զգուշացումներ, հենց այս հատվածով։ Մարմնի այս հատվածում դուք կարող եք զգալ թեթև անհարմարավետություն,վքնածություն, լարվածություն և այլն։ Ուշադրություն դարձրեք այս ամենին, քանի որ հրեշտակները զգուշացնում են մոտակա վտանգի մասին։
Կիսվեք այս նյութով Ձեր ընկերների և հարազատների հետ
Նյութի աղբյուր ՝ http://infosarm.ru/