Բաղադրությունը (10 հոգու համար)

  • 6 կապ մաղադանոս
  • 6 կապ կանաչ սոխ
  • 2-3 կապ հազար
  • 1 կգ բլղուր
  • 0,5 կգ տոմատի մածուկ
  • 0,5 ձեթ
  • 2-3 հատ կիտրոն կամ լիմոնի աղ
  • աղ
  • կարմիր պղպեղ

Պատրաստման եղանակը

Բլղուրը լցնում ենք մեծ ամանի մեջ, աղ և կարմիր պղպեղ ավելացնում: Գոլ ջրով թրջում ենք բլղուրը, մինչև փափկի, ջուրը քիչ-քիչ ենք ավելացնում, թե չէ խյուս կլինի: Մինչ բլղուրը փափկում է, մաղադանոսը և սոխը շատ մանր կտրատում ենք:

Երբ բլղուրը փափկում է, ավելացնում ենք տոմատի մածուկը, լավ խառնում, հետո ավելացնում ենք կտրատված կանաչին, ձեթը, կիտրոնի հյութը կամ լիմոնի աղը՝ ջրով բացված, լավ խառնում ենք:

Շատ կարևոր նյուանս. կանաչին այնքան պետք է լինի, որ բլղուրը գրեթե չերևա:

Նյութի աղբյուր ՝ http://infosarm.ru

loading...