16-ամյա Մոխդ Այդի Ազհար Զախրինին գետնին անշարժ ընկած Մալայզիայի Ռեմբաու քազաքում գտնվող իրենց տանը: Նրա ականջից արյուն է հոսել:
Բժշկական հետազոտությունները մարմնի վրա ոչ մի վնասվածք չեն գտել` բացառությամբ ձախ ականջում հայտնաբերված փոքրիկ այրվածքԻ: Ավելի ուշ հաստատվել է այն վարկածը, որ տղայի մահվան պատճառ է հանդիսացել հոսանքահարումը: Պարզվել է` նա ականջակալներով երգ է լսել հեռախոսի լիցքավորվելու ընթացքում:
Նրա եղբայրը նույնպես զգացել է էլեկտրական հոսանքի թեթև հարված, երբ դիպել է լիցքավորիչին: Հեռախոսի մակնիշն ու մոդելը դեռ պարզ չեն:
Մոխդն այս տարի արդեն չորրորդ մարդն է, ով մահացել է ականջակալների միջոցով հոսանքահարման պատճառով:
Նրանցից առաջինը եղել է Բրազիլիայից 17-ամյա ուսանողուհի Լուիզա Պինյեյրուն, ով մահացել է փետրվար ամսին: Մայիսին Հնդկաստանում նույն պատճառով մահացել է 46-ամյա մի կին, այնուհետև` մեկ ամիս անց, 22-ամյա երիտասարդ տղա:
Խորհուրդ ենք տալիս խուսափել օգտագործել ականջակալները և այլ սարքավորումներ, երբ հեռախոսը միացված է հոսանքին:
Աղբյուր՝ Blognews.am