«Կոլոլակները «փչակների» մեջ՝ բեշամել սոուսով» համեղ և կշտացնող ուտեստ է։ Ֆրանսիական Բեշամել սուսը հատուկ գրավչություն է տալիս կոլոլակներին և սովորական ուտելիքը վերածում է ռեստորանայինի։

Փորձենք պատրաստել այս ախորժելի ուտեստը։

Բաղադրիչներ.

• 3 կարտոֆիլ
• 500 գրամ տավարի խճողակ
• 1 պճեղ սխտոր
• Մաղադաոս
• 150 գրամ «Մոցարելա» պանիր
• Աղ, պղպեղ

Սոուսի համար

• 5 ճ.գ. սերուցքային կարագ
• 3 ճ.գ. ալյուր
• 800 մլ կաթ
• 2 թ.գ. աղ
• կես թ.գ. մշկընկույզ

Պատրաստման եղանակը

1. Պատրաստում ենք սոուսը։

2. Վերցնում ենք երկու կաթսա մեկի մեջ լցնում ենք կաթը, մյուսի մեջ դնում ենք կարագը։

3. Միաժամանակ տաքացնում ենք կաթը և հալեցնում ենք կարագը։

4. Կարագի մեջ ավելացնում ենք ալյուրը և անընդհատ խառնում ենք մինչև ոսկեգույն դառնալը։

5. Այնուհետև, շարունակելով խառնել, ավելացնում ենք կաթը։

6. Զանգվածը եռացնում ենք և շարունակում եփել ևս 10 րոպե։

7. Ավելացնում ենք աղն ու մշկընկույզը։

8. Լավ խառնում և կողքի ենք դնում։

9. Կանաչին կտրատում ենք։

10. Թասի մեջ դնում ենք խճողակը և ավելացնում ենք կանաչին, աղը, պղպեղը, սխտորը։

11. Կարտոֆիլը մաքրում ենք և եփում ենք մինչև կիսապատրաստ լինելը։

12. Հետո մաքրում ենք և բարակ շերտերով կտրատում։

13. վերցնում ենք ձևամանը և կարագ ենք քսում։

14. Ամանի հատակին և կողքերին շարում ենք կարտոֆիլը։

15. Խճողակից գնդիկներ ենք ձևավորում և դնում ենք դրանք կարտոֆիլների վրա։

16. Հետո վերցնում ենք մնացած կարտոֆիլի շերտերը և կոլոլակները դրանցով իրարից բաժանում։

17. Պատրաստի սոուսը լցնում ենք վրան։

18. Պանիրը քերում ենք և լցնում վրան։

19. Եփում ենք 200 աստիճան տաքացված ջեռոցում 15-20 րոպե։

Հանում ենք ջեռոցից և մատուցում։

loading...