Երբ ուրախությունից լալիս ես
Էս հրաշք մարդուկը հաղթել է քաղցկեղին։
Աննան ՝ Արեգի մայրը գրում է.
Բարի օր բարի լուրով, Բոլոր բոլորին ուզում եմ մեծ ուրախությամբ հայտնել, որ մեր Արեգը վերածնվեց, կրկին ապրել շարունակելու հնարավորություն տրվեց մեր հրաշքին Աստծո կամքով։
Ուզում եմ բոլորիդ մեր շնորհակալությունը հայտնել այս ողջ մեկ տարում մեր կողքին լինելու համար, Արեգիս համար աղոթք հղելու եւ ձեր ներդրումն ունենալու մեր բուժման պրոցեսին։ Մեր բոլորի եւ անշուշտ Աստծո կամքով, այսօր համարվում ենք բուժված, ճանապարհը խրթին էր, լի ցավով , բայց պահի դրությամբ հաղթել ենք։
Արեգն երեկ ազատվեց մեկ տարի եւ ավել շարունակ իր անբաժան ընկեր կատետրից, որ մեզ զրկում էր հնարավորությունից իրեն հնարավորինս ամուր ամուր գրկել, այսօր դա հնարավոր է ինչն ինչ մեծագույն երջանկություն է պարգեւում։
Ինքն էլ հասուն մարդու պես գիտակցում է ինչի միջով անցավ ու այսօր ուր է հասել ու անսահման երջանիկ է, մնում է աղոթել Աստծուն մեր մեր ձեռք բերած հաղթանակը կլինի հարատեւ։
Անչափ ուրախ ենք ու երջանիկ, որ մեզ խրախուսող այսպիսի մեծ բանակ ունեինք մեր կողքին, հաղթանակը բոլորինս է, սպասեք մեզ Հայաստանում։
Աստծո կամքով շուտով կվերդառնանք հայրենիք…
Նյութի աղբյուր ՝ http://infosarm.ru