Թանձրատերևուկը առավել հայտնի է փողի ծաղիկ անվանումով: Այն զարդարում է մեզանից շատերի տների պատուհանագոգը: Որոշ մարդիկ  հավատում են, որ այդ ծաղիկը  հարստություն և առատություն է բերում ընտանիք: Սակայն քչերը գիտեն, որ այն ունի հիանալի բուժիչ հատկություններ: Բացի այդ այն նաև գեղեցիկ է ու հաճելիորեն զարդարում է տունը:

Հայտնի է թանձրատերևուկի բազմաթիվ տեսակներ:  Սակայն առավել տարածված է  ծառանման թանձրատերևուկը:

ՀԻՇԵՑՈՒՄ. Թանձրատերևուկի մեջ  պարունակվում է  որոշակի քանակությամբ մկնդեղ, այդ իսկ պատճառով խորհուրդ չի տրվում այն ներքին օգտագործման համար:

Հերպեսի դեպքում մի քանի տերևներից  ճզմել հյութը,  ստացված հյութը  քսել ախտահարված հատվածի վրա  ամեն 30 րոպեն մեկ: Կարելի է նաև բամբակը թրջել, դնել ախտահարված հատվածի վրա և կպչուն սպեղանիով:

Անգինայի դեպքում ճզմել 10 տերևների հյութը, խառնել 200 մլ ջրի հետ, ողողել կոկորդը 3-5 անգամ:

Արթրիտի, արթրոզի դեպքում ճզմել  10-15 տերևի հյութը,  քսել ախտահարված  անոթների վրա քնելուց առաջ:

Թութքի դեպքում  լայնակի կտրատված տերևը  դնել թութքի հատվածում, օգնում է միանգամից:

Այրվածքների, վնասվածքների, վերքերի, կտրվածքների վրա դնել  տրորված տերևներ և ամրացնել բինտով: Վիրակապը փոխել  2-3 ժամ անց:

Որոշ տվյալների համաձայն թանձրատերևուկը  մաքրում է օդը վնասակար միկրոբներից, բակտերիաներից:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

loading...