Փոքրիկ տղան ոտաբոբիկ կանգնած էր կոշիկի խանութի դիմաց՝ նայելով պատուհանից և ցրտից դողալով:
Մի կին մոտեցավ նրան և ասաց.
-Փոքրիկ ջան, ինչու՞ ես այդքան լուրջ նայում պատուհանից:
-Ես Աստծուն խնդրում էի, որ ինձ մի զույգ կոշիկ նվիրի:
Կինը բռնեց նրա ձեռքից և մտավ խանութ, աշխատողին խնդրեց, որ 6 զույգ գուլպա բերի երեխայի համար:
Հետա նա հարցրեց, արդյոք նրան կարող են ջուր և սրբիչ տալ: Աշխատողները կատարեցին խնդրանքը, կինը տարավ երեխային դեպի խանութի ետնամասը և, հանելով ձեռնոցները, իջավ ծնկների վրա, լվաց նրա ոտիկները և չորացրեց սրբիչով:
Երեխայի ոտքերին գուլպաներ հագցրեց, գնեց կոշիկներ և տոպրակի մեջ դնելով նաև գուլպաները՝ տվեց այն երեխային: Նա շոյեց երեխայի գլլուխը և ասաց.
-Փոքրիկ ջան, անկասկած դու հիմա քեզ ավելի լա՞վ ես զգում:
Երբ նա պտտվեց, որ գնա, զարմացած տղան բռնեց նրա ձեռքից և, արցունքոտ աչքերով նայելով կնոջ դեմքին, ասաց.
-Դուք Աստծո կինն ե՞ք…
Նյութը հրապարակման պատրաստեց info-arm.com-ը