Խանութ մտավ մի երիտասարդ,մուրացկանի նման հագնված աղջիկ և խնդրեց ինձ իր համար գնել օճառ:Նա ցույց տվեց ամենաէժան օճառը,իսկ ես նրան 10 ռուբկի տվեցի,որպեսզի նա կարողանա գնել այնլ:

Նա սոված հայացքով նայում էր մթերային բաժնի ուտելիքներին:Ես շատ խղճացի աղջկան:Ինձ իսկապես հետաքրքիր էր,թե ինչու է այս երիտասարդ աղջիկը հայտնվել նման վիճակում:

Ես մի քանի բուլկի գնեցի,վազեցի նրա ետևից:Մենք նստած զրուցում էինք, և նա սկսեց պատմել իր կյանքի մասին:Պարզվում է,որ երբ նա 18 տարեկան է եղել իր ընկերը համոզել է իրեն տեղափոխվել նրա տուն : Աղջիկը ցանկացել է տեղափոխվել,սակայն մայրը թույլ չի տվել,իսկ հոր մասին նա տեղեկություն անգամ չի ունեցել:Նա շատ ուժեղ վիճել է մոր հետ,դուրս եկել տնից և տեղափոխվել ընկերոջ տուն:Որոշ ժամանակ անց այդ ընկերը նրան դուրս է շպրտել տնից,քանի որ արդեն նոր հետաքրքրություն է գտել:Այս ամենից հետո աղջկա մայրն այդպես էլ չի կարողացել ներել աղջկան և ետ չի ընդունել:Որոշ ժամանակ նա ընկերների օգնությամբ է ապրել,սակայն հետո ամոթից թողել և հեռացել է,հայտնվել է փողոցում:

Այս պատմությունը ինձ շատ հուզեց:Ես տարա աղջկան իմ տուն,նա լոգանք ընթունեց,ես շատ կարճ կտրեցի նրա մազերը,քանի որ դրանք շատ վնասված էին:Մենք մի կերպ կարգի բերեցինք նրան:Ես ընկերներիս հետո որոշեցի օգնել նրան:Մենք մի սենյակ գտանք,որտեղ նա կարող էր ապրել ամսական 1000 ռուբլի վարձավճարով:Ընկերներիցս մեկը նրա համար մաքրուհու աշխատանք գտավ առևտրի կենտրոններից մեկում:

Աղջիկն այնքան երջանիկ էր,այնքան երախտապարտ:Մենք շատ ուրախ էինք,որ կարողացանք օգնել այս աղջկան:Որոշ ժամանակ անց նրա հետ կապը կորավ,սակայն մի քանի օր առաջ ես նրան հանդիպեղի ոռևտրի կենրոնում:Նա այնքան ուրախացավ,երբ ինձ տեսավ:

Նա ինձ առաջարկեց թատրոն գնալ և ասաց,որ տոմսերն ինքն է գնելու:

Նրա կյանքում ամեն բան լավ է,նա աշխատում է և կարծես ընկեր ունի:

Բարություն արե՛ք,փողոցում գտնվող մուրացկանները հասարակության մնացորդները չեն,նրանք էլ են մարդ:Նրանցից յուրաքանչյուրն իր պատմությունն ունի:Երբեմն ավելորդ 5 դրամը կօգնի նրանց ապրել,իսկ չնչին ուշադրությունը կօգնի նոր կյանք սկսել:

Նյութը հրապարակման պատրաստեց` 101mirchudes.ru

loading...