Աղը  բոլոր ժամանակներում  օգտագործել են  ամեն հնարավոր տհաճություններից պաշպանվելու համար:  Աղի օգնությամբ կարելի է ինքնուրույն ազատվել  չար աչքից, թուղթ ու գրից,  նեգատիվից, ինչպես նաև անցյալում թողնել անհաջողություններն ու խնդիրները:

Աղի միջոցով կարելի է ազատվել  տանը կուտակված  բացասական էներգիայից, հնարավոր է պաշտպանվել  բացասական ազդեցությունից: Աղը կարող է փոխել կյանքը դեպի լավը:

Չար աչքից և թուղթ ու գրից ազտվելու համար

Եթե դուք ձեզ վրա զգում եք բացասական ազդեցություն, ապա կարող եք դրանից ազատվել աղի օգնությամբ: Վերցրեք սովորական խոշոր աղ, դրանով շփեք ձեռքերը (թեթևակի, որպեսզի չվնասեք մաշկը) և ասացեք հետևյալ խոսքերը «Ցանկացած նեգատիվից ազատվում եմ,  թուղթ ու գիրը հանում եմ իմ վրայից,  չար աչքը հեռացնում եմ ինձանից: Ջուրը ամեն վատը կտանի, դեպի երջանկություն տանող նոր դռներ կբացի»:

Անհաջողություններից ազատվելու համար

Անհաջողությունները կարող են  հաջորդել մեկը մյուսին և այդ ժամանակ սկսում ես մտածել, որ կյանքում սև գիծ է սկսվել: Խոտաբույսերով թուրմ պատրատեք, այնուհետև դրա մեջ լուծեք աղի մի քանի բյուրեղիկ, մի կում արեք, իսկ մնացած հեղուկով  լվացվեք, ասելով հետևյալ խոսքերը. «Ազատվում եմ անհաջողություններից, լվանում եմ աղի արցունքները, այսուհետ չեմ լացելու, այս պահից սկսվում է հաջողակ  շրջանը»:

 

Խնդիրներից ազատվելու համար

Թղթի վրա գրեք այն բոլոր խնդիրները, որոնք խանգարում են երջանիկ լինել: Մի շտապեք, թղթին հանձնեք ձեր բոլոր մտահոգությունները,   բացասական հույզերից ազատվելու համար, թղթի վրա խոշոր աղ լցրեք  և թողեք ողջ գիշեր սեղանին:  Առավոտյան  փչեք աղը թղթից ասելով հետևյալ. «Իմ խնդիրները ոչ մեկին բաժին չեն հասնի,  ինձ հետ էլ չեն մնա, աղի հետ հօդս կցնդեն բոլոր խնդիրները, և հաջողությունը կթակի իմ տան դուռը»: Այնուհետև թուղթը այրեք  և մոխիրը պատուհանից  դուրս փչեք:

 Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

loading...