Որքան հաճելի է  օրը սկսել եկ գավաթ սուրճով, զգալ սուրճի բույրը և վայելել այն:  Սակայն գիտե՞նք արդյոք, թե ինչ է տեղի ունենում մեր օրգանիզմում այդպիսի վայելքից հետո:

Եվ ահա, թե ինչ է լինում մեկ գավաթ սուրճ ըմպելուց հետ

Առաջին 10 րոպեների ընթացքում  կոֆեինի ազդեցության հետևանքով արագանում է սրտի կծկումների հաճախականությունը, և բարձրանում է արյան ճնշումը:

20 րոպե հետո  հոգնածության զգացումն անցնում է և բարձրանում է մարդու աշխատունակությունը և կենտրոնանալու կարողությունը:

30 րոպե անց  մենք մեզ ավելի առույգ ենք զգում, բիբերը լայնանում են,  և սկսում ենք ավելի լավ տեսնել:

40 րոպե անց արտադրվում է սերոտոնին և լավանում է շարժողական նեյրոնների աշխատանքը և բարձրանում է մկանների ուժը:

4 ժամ անց տեղի է ունենում  ճարպերի ինտենսիվ ճեղքում, արտադրվում է ստամոքսահյութ:

6 ժամ անց  դրսևորվում է սուրճի միզամուղ ազդեցությունը և  մեզի հետ օրգանիզմից դուրս են գալիս մարդուն շատ օգտական վիտամիններն ու միկրոտարրերը, ինչի արդյունքում դիտվում է կալիումի և կալցիումի դիսբալանս:

Դե պատկերացրեք, թե որքան վտանգավոր է մեծ չափաբաժիններով սուրճ խմելը; Բացի այդ կոֆեինը ջրազրկում է օրգանիզմը, և մասնագետները սուրճի սիրահարներին խորհուրդ են տալիս  բավարար քանակության ջուր խմել;

Ընտրությունը մերն է, սակայն, ով տեղեկացված է, նա պաշտպանված է:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

loading...