Կանացի բնույթը էնպիսին է, որ մշտապես ձգտում է մոր դերում հանդես գալ: Եվ իրենց այդ մղման մեջ այնքան հեռու են գնում, որ նույնիսկ վնասում են շրջապատի մարդկանց: Եվ դա հատկապես վնասում է տղամարդկանց: Կինը ջանում է անել ավելին, նա մտածում է, որ պարտավոր է օգնել տղամարդուն, ցանկանում է նրա համար անել այս կամ այն բանը: Չէ որ տղամարդը դա չի կարող անել և նրան համար շատ դժվար է առանց կնոջ: Սակայն, իրականում, ամենամեծ բանը, որ պետք է անել տղամարդու համար, դա նրա համար ինչ որ բան անել դադարելն է: Քանի դեռ կինը ակտիվ դիրք է գրավում, աշխատում է, ապահովում է, տղամարդը չի մտածի մատը-մատին տալ: Պետք չէ տղամարդուն «երես տալ»:

Եթե ցանկանում եք որ ձեր տղամարդն իրոք տղամարդ դառնա, մի արեք նրա փոխարեն և նրա համար ոչինչ: Մոռացեք «ՕԳՆԵԼ ՏՂԱՄԱՐԴՈՒՆ» արտահայտությունը: Ձեր օգնությունը պետք է արտահայտվի հետևյալ երեք բաներում

  • հավատացեք նրանք, նրան ուղղված հիացական հայացքը ավելին կանի, քան նրա փոխարեն աշխատելը
  • լավ տրամադրություն կամ հանգիստ միջավայր ապահովեք, մշտապես աշխատեք լավ տրամադրություն ապահովել ձեր տղամարու համար:
  • տանը հաճելի միջավայր ապահովեք, տունը մաքուր է, համեղ ճաշը եփված:

Երբեք տղամարդուն կյանքի դասեր մի տվեք, խորհուրդներ մի տվեք, ֆինանսապես մի օգնեք, մի խղճացեք: Տղամարդը կոփվում է դժվարությունների մեջ: Մի պահ կանգ առեք և մտածեք, վեջին անգամ, երբ է նա մտածել ինչ որ բանով ձեզ ուրախացնել, երբ է ձեզ հարցրել. Ինչի կարիք ունես և այլն: Զբաղվեք ձեզնով, ձեր խնամքով, սովորեք սիրել ինքներդ ձեզ, բավարարեք ձեր պահանջները: Եթե տղամարդը չի ստանձնում ձեր նկատմամբ պատասխանատվություն, ուրեմն դա ձեր տղամարդը չէ: Սովորեք կին լինել և գնահատել ձեզ:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

loading...