Պելմենիներ շատերն են պատրաստում: Բայց ոչ բոլորը գիտեն իսկական պելմենիներ պատրաստեու ձևը:

Սառեցված պելմենիները պետք չէ հալեցնել նոր եփել: Կաթսայի մեջ ջուր լցնել, հենց եռա լցնել պելմենիները, ավելացնել դափնու տերև,  մի քանի հատիկ հատիկավոր սև պղպեղ, քրքում, որը արգանակին  ախորժալի գույն է հաղորդում: Զգուշորեն խառնել, մինչև պելմենիները  ջրի երես կբարձրանան, և ավելացնել մեկ բաժակ սառը ջուր, եռալուց հետո եփել ևս 4-5 րոպե: Սառը ջուր ավելացնելու դեպքում խմորը  ավելի փափուկ, եթերային է դառնում:

Տապակած պելմենիներ

Տապակը տաքացնել, լցնել քիչ քանակությամբ բուսայուղ և կարմրացնել պելմենիները երկու կողմից: Այնուհետև  տապակի մեջ ջուր լցնել մոտ 0,5 սմ: Սպասել մինչև ջուրը գոլորշիանա և պելմենինեը պատրաստ են:

Պելմենիները գլորշու վրա

Այս եղանակով լավ են եփվում խոշոր պելմենիները, քանի որ ջրում եփվելիս երբեմն դրանք կիսաեփ են մնում կամ չափից շատ են եփվում: Գոլորշաեփի գավաթի մեջ  լցնել ջուրը նշակետին համապատասխան,  ավելացնել սև պղպեղ և դափնու տերև:  Ցանցը պատել յուղով և շարել  պելմենները և եփել  կես ժամ:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

loading...