Նկատե՞լ եք, որ ցերեկային կարճատև քունը թարմացնում է, և երբեմն, այդ կարճատև քնի ընթացքում, դուք ավելի լավ եք հանգստանում, քան գիշերային ժամերին քնելիս:

Եթե հնարավորություն կա, ապա աշխատեք քնել ցերեկային ժամերին, առվազն  կես ժամ:

Ցերեկային ժամերին քնելը դրական ազդեցություն է գործում օրգանզիմի վրա:

Օրգանիզմում  տեղի է ունենում երջանկության հորմոնի  արտադրությունը: Քնի ժամանակ ակտիվորեն արտադրվում է սերոտոնին: Տրամադրությունը բարձրանում է:

Ցերեկային քունը օգնում է ավելի լավ կենտրոնանալ:  Գիտնականները պարզել են, որ  ցերեկային ժամերին  1 ժամ քնելը հավասար է 200 մգ կոֆեինի:

Ցերեկային ժամերին քնելու արդյունքում մեծանում է ստեղծագործական  ներուժը:  Մեծ մտածողները, գիտնականները, փիլիսոփաները, նկարիչները հաճախ քնում են ցերեկային ժամերին: Եվ հետաքրքրական է, որ նրանցից շատերը նշել են, որ այդ ժամերին քնելիս նրանց գլխում  հանճարեղ մտքեր են ծնվում:

Լավանում է հիշողությունը: Նվազում է կորտիզոլի մակարդակը, որի  մեծ քանակությունը  կարող է դեպրեսիայի, դյուրագրգռության, դժգոհության  առաջացման պատճառ դառնալ:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

loading...