530 գ ալյուր

280 գ շաքարավազ

330 գ կարագ

260 մլ գազավորված ջուր

1 լ կաթ

80 գ սպիտակաձավար

40 գ օսլա

4 ձու

2 գ վանիլին

1 ճ. գ. շաքարի փոշի

1 կիտրոնի կեղև

1 թ. գդալ աղ

Դարչին ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Կարելի է պատրաստել  պատրաստի ֆիլո  խմորով, կարելի է նաև խմորը տանը պատրաստել:

Խմորը պատրաստելու համար 500 գ ալյուրը, 80 գ շաքարավազը և աղը խառնել, ավելացնել  գազավորված ջուրը և խմոր հունցել:

Պետք է վերցնել  ուժեղ գազավորված ջուր:

Խմորը բաժանել 4 մասի: 200 գրամ  փափկացրած կարագը նույնպես բաժանել 4 մասի: Խմորի առաջին մասը գրտնակով բացել և քսել կարագը, ծալել բոլոր կողմերից, որ ստացվի  քառակուսի; Խմորի շերկրորդ մասը նույնպես բացել, վրան քսել կարագը և դնել մյուս քառակուսու վրա ու միասին կրկին ծալել:

Նույն կերպ վարվել մյուս երկու մասերի հետ և դնել սառնարանը 2 ժամով:

Ստացվում է 2 քառակուսի;

Մինչև խմորը կսառչի, պատրաստել կրեմը:

200 մլ կաթի մեջ լուծել օսլան, ալյուրը և լավ խառնել, որպեսզի գնդիկներ չլինեն, այնուհետև ավելացնել ձուն, վանիլինը և սպտակաձավարը: Այս ամենը լավ խառնել:

Առանձին կաթսայի մեջ լցնել քիչ քանակությամբ ջուր, 200 գ, շաքարավազ, 100 գ կարագ և կիտրոնի կեղևը: Լցնել կաթի մնացած մասը և անընդհատ խառնելով  հասցնել եռման, հենց կաթը եռա, ավելացնել  կաթնաձվային զանգվածը և դանդաղ  եփել, մինչև լավ պնդանա:

Խմորը դուրս բերել սառնարանից: Գրտնակով բացել:

Ջեռոցի տապակի վրա  յուղաթուղթ փռել,  վրան ալյուր շաղ տալ և դնել գրտնակած խմոըը: Խմորի եզրերը մի փոքր բարձրացնել: Վրան լցնել կրեմը: Խմորի երկրորդ մասը գրտնակել և փռել կրեմի վրա, երկու խմորների եզրերը միացնել: Վերին շերտը դանակով մասերի բաժանել, սակայն չկտրելով ներքևի շերտը:  Վրան քսել կարագի մնացած մասը,  նախապես այն հալեցնելով:

Թխել 35-40 րոպե 180 աստիճանի տակ:

Պատրաստի կարկանդակի վրա շաքարաի փոշի և դարչին ցանել:

Բարի խորժակ

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

loading...