Խռմփոցը հանգիստ չի տալիս ինչպես խռմփացնողին, այնպես էլ ընտանիքի անդամներին: Խռմփոցն ի հայտ է գալիս քիթըմպանային անատոմիական առանձնահատկությունների պատճառով:
Եթե ցանկանում եք ազատվել խռմփոցից և վայելել հանգիստ ու խորը քունը, ապա օգտագործեք այս մթերքները:
Անանուխ
Քնելուց առաջ անանուխից պատրաստած տաք թեյը կօգնի ազատվել խռմփոցից և մաքրել շնչառությունը: Օգտակար է նաև անանուխի եթերային յուղը. 2-3 կաթիլ յուղը կաթեցնել մեկ բաժակ տաք ջրի մեջ և դանով ողողել կոկորդը: Օգտակար են նաև անանուխի յուղով ինհալյացիաները:
Ձիթայուղ
Քնելուց 3 – 4 ժամ առաջ կաթոցիկի օգնությամբ քթանցքերում կաթեցնել 1 կաթիլ ձիթայուղ և հնարավորին խորը շնչել: Բուժման կուրսը 3 շաբաթ:
Հիլ
Հիլն օժտված է խորխը ջրիկացնող հատկությամբ և թարմացնում է շնչառությունը: 1 բաժակ ջրում լուծել 1 թեյի գդալ մեղր, ավելացնել մի պտղունց դարչին և ½ գդալ աղացած հիլ: Խմել անմիջապես քնելուց առաջ:
Եթե նույնիսկ այս միջոցները լիովին չազատեն խռմփոցից, այնուամենայնիվ դրանց շնորհիվ խռմփոցի ձայնը կմեղմանա: Բժիշկները խորհուրդ են տալիս քնելուց առաջ խուսափել կաթնամթերքների օգտագործումից:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն