Բաղադրիչներ

1 կիտրոն

100 գ ալյուր

100 գ վարսակ (մանրացված)

2 ձու

200 գ յուղազրկված կեֆիր

5 գ փխրեցուցիչ

Շաքարի փոշի  զարդարելու համար

Պատրաստման եղանակը

Վարսակը և ալյուրը խառել, ավելացնել փխրեցուցիչը:

Ավելացնել  կեֆիրը և ձվերը, լավ խառնել:

Բլենդերի օգնությամբ մանրացնել կիտրոնը կեղևով և ավելացնել խմորի մեջ:

Խմորից գնդիկներ ձևավորել, յուրաքանչյուր գնդիկը թաթախել  շաքարի փոշու մեջ և դնել ջեռոցի տապակի վրա, որի վրա անհրաժեշտ է նախապես յուղաթուղթ փռել:

Թխել 15 րոպե 200 աստիճանի տակ:

Ցածր կալորիականությամբ և համեղ թխվածքաբլիթը պատրաստ է: Անուշ լինի:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

loading...