Ընկույզի միջնապատերն օժտված են բուժիչ հատկություններով: Դրանք մեծ քանակությամբ օգտակար նյութեր են պարունակում: Բացի այդ միջնապատերում առկա են նաև օրգանական թթուներ: Ընկույզի միջնապատն ունի հակաբակտերիալ, հակաուռուցքային, հակամանրէային հատկություններ:
Յոդի մեծ քանակությունը թույլ է տալիս միջնապատը օգտագործել որպես յոդի անբավարարությունը լրացնող միջոց: Ընկույզի միջնապատերի թուրմի օգնությամբ կարելի է մշակել վերքերը, մաշկի վնասվածքները:
Ընկույզի միջնապատերից պատրաստված թուրմը ՀԱԿԱՑՈՒՑՎԱԾ Է եղնջացանի, սուր գաստրիտի, նեյրոդեմիտի, էկզեմայի դեպքում, նաև Կվինկեի այտուցի դեպքում:
Պանկրեատիտ: 150 մլ օղի և 3 ճաշի գդալ միջնապատերը լցնել ապակե տարայի մեջ և խմել քաղցած վիճակում 5 կաթիլ, նախապես լուծելով մեկ քառորդ բաժակ ջրում:
Աթերոսկլերոզ, սրտային առիթմիա: Ապակե տարայի մեջ լցնել ընկույզի միջնապատեր, վրան ավեացնել օղի, որ ծածկի միջնապատերը, թրմել 7 օր և խմել օրական մեկ անգամ 30 կաթիլ, նախապես լուծելով 200 մգ տաք ջրի մեջ:
Շաքարախտ: Ընկույզի միջնապատերի վրա օղի լցնել, թրմել 7 օր, խմել օրը մեկ անգամ քաղցած վիճակում, նախապես լուծելով քիչ քանակությամբ ջրում: Բուժման ընթացքը սովորաբար տևում է 21 օրից մինչև երեք ամիս:
Ռադիկուլիտ, հոդացավեր: Ապակե տարայի մեջ լցնել 40 գրամ միջնապատեր և 100-150 մլ օղի: Թրմել երկու շաբաթ: Այդ թուրմով մերսել հիվանդ մասերը:
Անքնություն, նևրոզ: 40 գրամ միջնապատերի վրա լցնել 250 մլ օղի, թրմել երկու շաբաթ, ընդունել օրվա ընթացքում երեք անգամ 25 կաթիլ:
Վահանաձև գեղձի հիվանդություն: 200-250 գրամ ընկույզի միջնապատերի վրա ավելացնել 500 մլ օղի: Այս խառնուրդը թրմել երկու շաբաթվա ընթացքում: Ընդունել օրական երեք անգամ, 30 կաթիլ:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն