Մեր օրգանիզմին անհրաժեշտ են մեծ քանակությամբ վիտամիններ և  միներալներ նորմալ գործունեության համար: Եվ կարիք չկա գնալ դեղատուն և ձեռք բերել վիտամինային կոմպլեքսներ: Տնային պայմաններում կարելի է պատրաստել վիտամիններով հարուստ խառնուրդ:

Բաղադրիչներ

300 գ ընկույզ

300 գ ծիրանի չիր

300 գ  թզի չիր

300 գ սև սալորաչիր

300 գ սև չամիչ

2 բաժակ մեղր

2 կիտրոն

Պատրաստման եղանակը

Չրերը լվանալ տաք ջրով, չորացնել,  կորիզները հեռացնել, եթե դրանք կան, և մյուս բաղադրիչների հետ անցկացնել մսաղացով, ստացված խառնուրդի վրա  ավելացնել մեղրը  և լավ խառնել: Խառնուրդը լցնել ապակե տարայի մեջ և պահել սառնարանում: Խառնուրդից ուտել օրական մեկ անգամ, ցանկալի է առավոտյան ուտելուց առաջ: Եթե իմունիտետը ցածր է և հաճախակի եք հիվանդանում, ապա կարելի է ուտել  օրական  2-3 գդալ: Երբ խառնուրդը սպառվի, տալ մեկ ամիս ընդմիջում և կարելի է կրկնել:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

loading...