Բաղադրիչներ

0,5 կգ կաթնաշոռ 9%-անոց յուղայնության

0,5 լ կաթ 3,5 %-անոց յուղայնության

1 հատ ձու

0,5 թ. գդալ սոդա

50 գ կարագ

Աղ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Կաթն ու կաթնաշոռը լցնել կաթսայի մեջ և անընդհատ խառնելով հասցնել եռման, այնուհետև կրակը իջեցնել և շարունակել եփել մարմանդ կրակի վրա՝ անընդհատ խառնելով:

Երբ կաթը «կտրվի», կաթնաշոռային զանգվածը լցնել  քամիչի վրա փռված թանզիֆի մեջ, Երբ ամբողջությամբ քամվի,  ավելացնել աղը, կարագը, ձուն և դնել մարմանդ կրակի վրա: Եփել 5 րոպե անընդհատ խառնելով:

Կրակից վերցնել և լցնել նախապես պատրաստված կաղապարի մեջ: Կարելի է կաղապարի մեջ թանզիֆ փռել, որպեսզի պանիրը հետո հեշտությամբ դուրս բերվի կաղապարից:

Տեղավորել սառնարանում և թողնել ողջ գիշեր: Առավոտյան նախաճաշին վայելել  անչափ համեղ տնական պանիրը:

Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

loading...