Մարդիկ վախենում են կուրստներից, բաժանումներից, մտածելով, որ կորցնում են  հավերժ: Իրականում պետք չէ վախենալ բաժանումներից: Ամեն ինչ իր ժամանակն ունի: Երբեմն հարաբերություններում վերջակետ է դրվում,  հետո այդ վերջակետը վերածվում է ստորակետի, այսինքն նշանակում է, սկսվել է շարունակությունը:  Երբեմն էլ  մնում է օդից կախված ու լուծում չի ստանում, այսինքն բազմակետ է դրվում:

Մենք վախենում ենք բաժանվել, ավելի շատ վախենում ենք մտերմանալ: Մտերմանալիս  խախտվում են անձնական սահմանները և արդյունքում սեփական Ես-ը  լուծվում է այդ հարաբերություններում, դադարում է լինել Ես, դառնում է ՄԵՆՔ:

Մարդիկ պատահական չեն հանդիպում, ցանակացած հանդիպում իմաստ ունի,  սակայն միշտ չէ որ հանդիպողները ճիշտ են ընկալում  այդ իմաստը և բաժանումից հետո են սկսում գիտակցել նշանակություն ուներ այդ հանդիպումը, թե ոչ:

Հաճախ բաժանումը, դադարը անհրաժեշտ են այդ հարաբերությունները վերանայելու համար, հասկանալու համար, թե ինչ կտան այդ հարաբերությունները:

Պետք է շարունակել ապրել, ծաղկել, բացահայտել սեփական ներուժը, սովորեք  ջերմություն ու հոգատարություն տալ մարդկանց, սեր մի փնտրեք, այն ինքը մի օր կթակի ձեր դուռը, անպայման կթակի:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

loading...