Փետրվար

Փետրվարը համարվում է ամուսնության համար ամենալավ ամիսը, ամուր ընտանիք կստեղծվի: Հնագույն ժամանակներց սկսած  փետրվարը համարում են ամուսնության ամիս:Ասում են, որ բարեկենդանին ամուսնացածները  ամբողջ կյանքում կապրեն լիության ու առատության մեջ:

Ապրիլ

Գարնան երկրորդ ամսվա  մեջ ամուսնությունը խոստանում է  հագեցած կյանք: Չնայած անկայությունները ժամանակ առ ժամանակ  գլուխ կբարձրացնեն: Ինչպես  ապրիլն է փոփոխական, այնպես էլ ամուսնացածների կյանքը կլինի: Պետք է մեծ տեղ հատկացնել հույզերին, թույլ չտալ, որ դրանք մարեն, որպեսզի հնարավոր լինի պահպանել սերը: Խորհուրդ է տրվում շատ ժամանակ հատկացնել սիրելիին:

Հունիս

Հունիսին ամուսնությունը կբերի բարեկեցություն: Սկզբնական շրջանում ի հայտ եկած խնդիրները շատ շուտ մոռացության կմատնվեն:Այս ամսին ամուսնացածների զգացմունքները տարեց տարի ավելի են ամրապնդվում ու խորանում: Նրանք չեն պատկերացնում կյանքն առանց մեկը մյուսի:

Օգոստոս

Այս ամսին ամուսնությունը  մեծ և ուժեղ սեր է խոստանում, հարաբերությունները կլինեն ամուր և գնալով ավելի կամպանդվեն:

Սեպտեմբեր

Այս ամսին ամուսնությունը կպարեևի հանգիստ, կայուն, հուսալի ամուսնական կյանք: Այս ամսվա թավշե եղանակը, մեղմ արևը նուրբ զգացողություններով  կլցնեն ամուսնական կյանքը և համատեղ կյանքը տոն կդառնա:Այս ամսվա ամուսնացածներին սպասվում է ապահովված ու բարեկեցիկ կյանք;

Հոկտեմբեր

Հոկտեբերին ամուսնությունը կբերի հարստություն: Սակայն բարեկեցիկ ամուսնական կյանքը հասանելի կլինի միայն փոխադարձ սիրո և հարգանքի դեպքում, այլապես, հաջողությունը երես կթեքի:

Նոյեմբեր

Եկեղեցական տեսանկյունից ամուսնության համար ամենահաջող ամիսը: Զույգերը երջանիկ կլինեն ողջ համատեղ կյանքում: Նրանց ընտանիքը օրինակելի կլինի շատերի համար: Նրանց համար է ասված «ընտանեկան ջերմ օջախ» արտահայտությունը

Դեկտեմբեր

Դեկտեմբերին ամուսնությունը նորապսկաներին կպարգևի երջանիկ և ամուր ընտանիք:  Նրանց սերը տարեց տարի ավելի կամրապնդվի, իսկ անհաջողությունը պարզապես կշրջանցի այս զույգին:

Ամուսնության համար անհաջող ամիսներ

Հունվար

Այս ամսին ամուսնացածներին սպասվում է դժվարություններով լի կյանք, հնարավոր է կորցնեն միմյանց, վիճաբանությունները կլինեն նրանց համատեղ կյանքի անբաժան ուղեկիցը:

Մարտ

Մարտին ամուսնացած զույգերը հաճախ ստիպված կլինեն բաժանվել, նրանք պետք է ժամանակ առ ժամանակ վերանայեն իրենց  կյանքը և ջանան միասին ավելի շատ ժամանակ անցկացնել:

Մայիս

Ամուսնության համար ամենաանբարենպաստ  ամիսը: Ոչ ոք չի կարող հստակ ասել, թե ինչով է պայմանավորված  դա,  բայց մարդիկ խուսափում են ամուսնանալ այս ամսին:Չնայած որ, օրինակ, ԱՄՆ-ում  և եվրոպական շատ երկրներում մայիսին գրանցվում են մեծ թվով ամուսնություններ:

Հուլիս

Հուլիսին ամուսնությունը  կարող է դժբախտություն բերել, հարաբերությունները համատեղ կյանքու կլինեն սառը, այս ամսվա ամուսնացածներին բնորոշում են «շուն ու կատու» արտահայտությամբ:

Հավատալ թե ոչ, դա յուրաքանյուրը կարող է որոշել, այնուամենայնիվ երջանիկ ընտանեկան կյանքի  բանաձևը պարզ է՝ փոխադարձ սեր ու հարգանք ու  հոգևոր, մտավոր ներդաշնակություն:

 

 Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

loading...