Որքան էլ մենք ջանանք ազդել իրավիճակի վրա, միևնույնն է, լինում է այն ինչ լինելու է: Գրեթե յուրաքանչյուրի հետ կարող են պատահել տհաճ միջադեպեր, որոնք կարող են տեղի ունենալ ամենաանհարմար պահին և հունից հանել ցանկացած մարդու:
Շտապ գնում ես խանութ տնային շորերով, անխնամ, երբեմն հողաթափերով և հանդիպում ես ինչ–որ ծանոթի, որին ամենաքիչը կուզեիր տեսնել հենց այդ պահին:
Համակարգչով աշխատելիս արագ-արագ տեքստ ես հավաքում, ու պարզվում է, որ լեզուն փոխված է:
Հենց նոր ես լվացել ավտոմեքենան ու անձրև է գալիս:
Փոխում ես դրամարկղի մոտ կուտակված հերթը ու մյուսը հերթը սկսում է ավելի արագ-արագ առաջ շարժվել:
Առավոտյան շուտ ես դուրս գալիս տանից ավտոբուսը անմիջապես գալիս է, ուշացած ես դուրս գալիս՝ կամ կանգառում մնում ես կանգնած մի կես ժամ կամ վազելով հասնում ես ու դռները քթիդ առջև փակվում են:
Ատամնացավը կարող է սկսվել կամ գիշերը կամ հանգստյան օրերին, կամ էլ սեփական հարսանիքիդ օրը:
Սուրճը եփելիս, եթե կողքին կանգնում ես դանաղ է եփում, հենց ոտքդ քաշում ես թափվում է:
Հենց որոշում ես գլուխդ լվանալ կամ լողանալ ջուրը կտրվում է:
Երբ պառկում ես քնելու այն մտքով, որ խորը քուն ես մտնելու, ողջ գիշեր չի ստացվում աչք փակել:
Որտեղ «թարսություն», այնտեղ հավանականություն, միգուցե պետք է ցանկացած իրավիճակում գտնել դրական պահեր ու հիշել. «Չկա չարիք, առանց բարիք» արտահայտությունը
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն