Այս պարզ վարժությունը կարող է թարմություն հաղորդել օրգանիզմին, կանխել մի շարք հիվանդությունների առաջացումը:
Ձեռքերը վերև պարզած պահելով լավանում է մարսողությունը, ստամոքսաղիային-տրակտում ուտելիքն ավելի արագ է մարսվում: Այս վարժությունը կանխում է դիսբակտերիոզի զարգացումը:
Ձեռքերը վեր պարզելը ուղղում և ձգում է ողնաշարը: Այս վարժությունը կանխում է օստեոխոնդրոզի առաջացումը:
[caption id="attachment_3405" align="alignnone" width="900"] tired girl with a laptop stretches in the workplace[/caption]
Տարիքի հետ կրծքավանդակի և որովայնի խոռոչի օրգանները կարծես «պառկում են»: Ձեռքերը վեր բարձրացնելով և այդ դիրքում պահելով ՝ ուղղվում են նաև մյուս օրգանները: Ձգվում են որովայնի մկանները:
Ձեռքերը պետք է վեր բարձրացնել նաև ջուր խմելուց հետո: Ջուրն արագ անցնում է աղիներով ՝լվանալով խարամները: Ուտելուց 20-30 րոպե առաջ խմել 1-1,5 բաժակ սովորական ջուր և ձեռքերը վեր բարձրացնել ու պահել այդ դիրքում: Սա հատկապես օգտակար է նրանց համար ովքեր տառապում են փորկապությամբ:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն