Հարաբերությունները  ջանքեր են պահանջում: Ցանկացած զույգ  բախվում է որոշակի դժվարությունների հետ և դա նորմալ է: Նույնիսկ վեճերի առկայությունն է նորմալ: Վեճերի ու տարաձայնությունների  պատճառ կարող են լինել ֆինանսների հետ կապված հարցերը,  կյանքում տարբեր նպատակները, տարբեր ստանդարտները: Սակայն կա մի բան, որն ավելի լուրջ է: Դա ԼՌՈՒԹՅՈՒՆՆ է:

Լռությունը մահացու  սպառնալիք է հարաբերությունների համար: Երբ ինչ որ մեկը լռում է ապա դա նշանակում է, որ հարաբերություններն այլևս նրա համար նշանակություն չունեն:  Եթե առկա են խնդիրներ, որոնք լուծում են պահանջում, ապա ամենավատը, որ կարող է լինել, դրանց մասին լռելն է:

Մի անտեսեք խնդիրները

Երբեմն զույգերը հոգնում են վիճելուց կամ խուսափում են  վիճահարույց խնդրի մասին խոսելուց, որովհետև դա կրկին վիճելու առիթ է լինելու: Դրանով խնդիրը լուծում չի ստանում: Պետք է  հարգել մեկը մյուսին, կարողանալ առաջին հերթին լսել միմյանց:

Ըտրեք այն, ինչի մասին արժե վիճել:

Բոլոր հարցերը չեն, որոնց շուրջ կարելի է վիճել: Միգուցե ավելի է լավ է ամեն ինչ թողել այնպես, ինչպես որ կա: Սակայն եթե վիճահարույց խնդիրը ազդում է հարաբերությունների վրա, ապա այն պետք է քննարկել և լուծել:

Կուլ մի գնացեք խնդրին

Եթե խնդիր է ծագել, դա չի նշանակում, որ պետք է դադարեք ապրել, օրինակ մոռանաք ընտանեկան ընթրիքի մասին, շարունակեք ապրել սովորականի պես, հարգել ու սիրել միմյանց և փորձեք լուծուլ տալ խնդրին, պետք չէ լռել, լռությունը տանում է կործանման:

 

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

loading...