Բարի մարդիկ բարի են գիտակցաբար: Բարությունը ոչ հիմարություն է, ոչ թուլություն,  այլ վկայում է ներքին մեծ ուժի  մասին,  որից զրկված են չար մարդիկ, ի դեպ վերջիններս զրկված են նաև երջանկությունից, ուրախությունից ու սիրուց:

Չար, նախանձ  մարդիկ առանց պատճառի հարձակվում են բարի մարդկանց վրա իրենց չարության ծարավը հագեցնելու համար, որովհետև ցանկանում են նրանց էլ իրենց նման չար դարձնել, որովհետև նախանձում են նրանց:

Եթե ձեզ վրա անընդհատ հարձակվում են  առանց պատճառի,  նշանակում է դուք  բարի ու արժանի մարդ եք:  Չար մարդիկ  դա տանել չեն կարողանում,  և ցանկանում են ձեզ ցավ պատճառել: Ուզում են, որ դուք էլ նրանց նման  չարանաք, իրենց պատասխանեք նույն կերպ, որպեսզի շրջապատին ցույց տան, որ դուք իրենցից ոչնչով չեք տարբերվում:

Սակայն չար մարդիկ մոռանում են մի կարևոր բան. բարությունն ու թուլությունը տարբեր բաներ են:  Եթե մարդը  այնքան ուժ ունի, որ կարողանում է գիտակցաբար բարի, համբերատար  լինել, ուրեմն նաև դիմակայելու բավարար ուժ ունի: Չար մարդիկ հասկանում են, որ բարի մարդկանց վրա հարձակվելը, նրանց հալածելը անվտանգ է: Սակայն նրանք մեծ շփոթմունքի մեջ են:

Բարի մարդը բարի է գիտակցաբար, և ուրեմն  ունի այնքան խելք, որ չի հավասարվի չարին, այլ նրա պատասխանը կտա խելքով:

Չար մարդիկ երջանկության, ուրախության ու սիրո մասին լսել են, տեսել են միայն ֆիլմերում, իսկ բարի մարդիկ երջանիկ են, ուրախ և սիրում ու սիրված են  իրական կյանքում:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

loading...