Մարդու կյանքում դավաճանությունը այն երևույթներից է, որը սաստիկ ցավ է պատճառում մարդուն, դա այնպիսի զգացողություն է, երբ դանակով հարվածում են մեջքիդ: Շատ հաճախ մարդիկ չեն կարողանում դիմանալ դավաճանության ցավին, նույնիսկ փորձում են վերջ տալ կյանքին: Պետք է այլ աչքերով նայել այդ երևույթին:
Երբ ձեզ դավաճանում են, նշանակում է մեկ աստիճան բարձրացնում են, այլ կերպ ասած թողնում են առաջ շարժվել: Ամեն անգամ, երբ մարդը սուր ցավ է զգում, նրա համար բացվում է մեկ այլ աշխարհ:
Անցնելով ֆիզիկական և հոգեկան տառապանքների միջով, մարդու մոտ նոր մտածողություն է ձևավորվում, նա ավելի շրջահայաց է դառնում:
Մարդը, որին դավաճանել են, սկսում է ավելի բարձր գնահատել ինքն իրեն:
Հնարավոր չէ չտառապել, երբ քեզ դավաճանում են: Մարդը հայտնվում է նոր իրավիճակում, նա արդեն փորձ ունի, նոր կյանք է սկսում:
Կյանքը տալիս է նոր գույներ ու նոր թուղթ՝ ավելի գեղեցիկ կտավ ստեղծելու համար:
Այդ իսկ պատճառով, դավաճանությունը դա քննություն է սեփական Ես-ի նկատմամբ: Երբ դավաճանում են, հանձնում են Աստծո ձեռքը:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն