Ներելը բարդ, երբեմն նույնիսկ անհնար է լինում: Դրա համար պահանջվում են մեծ ուժեր:

Կան մարդիկ, ովքեր հեշտությամբ են ներում, կան նաեւ այնպիսինները, ովքեր երբեք, ոչ մի դեպքում չեն ներում:

1. Այծեղջյուր

Այծեղջյուրը բարդ նշան է: Մի փորձեք նրան վիրավորել: Եթե դուք հայտնվեք նրա թշնամիների ցուցակում, ձեզ հեշտությամբ կջնջի իր կյանքից:

2. Ձկներ

Ձկները կարող են լինել կարեկցող, մյուսներին ստիպելով մտածել, որ պարզ մարդիկ են: Սակայն ձկների հետ երկրորդ շանս չկա, երբեք, նույնիսկ մի էլ մտածեք:

3. Խեցգետին

Թեեւ երբեք չի ների, բայց դաժանորեն նույնպես չի վերաբերվի: Երբեք չի ասի «քեզ չեմ ների», սակայն չի մոռանա, որ երբեւէ նրան նեղացրել եք:

4. Կարիճ

Եթե խաբել եք նրան, ուրեմն սպասեք, որ մինչեւ կյանքի վերջ կատի ձեզ, որովհետեւ վստահությունը իսպառ կվերանա: Ներում մի էլ սպասեք:

5. Ցուլ

Երբ հերթը հասնում է ներմանը, ապա ցուլի համար դառնում է դժվար: Մի կողմից ուզում են ներել, որովհետեւ ստաբիլություն են ուզում, մյուս կողմից էլ…. չէ ներելը այնուամենայնիվ դժվար է:

6. Առյուծ

Հպարտությունը միակ պատճառն է, որը թույլ չի տալիս առյուծին ներել: Եթե նա ձեզնից հարգանք չստանա, ներման մասին խոսք լինել չի կարող:

7. Կշեռք

Ներելու հավանականությունը զրո է: Գուցե ցանկանա, բայց սկզբունքները թույլ չեն տա: Զգուշացեք, կշեռքների հետ կատակներ պետք չեն:

 

Աղբյուրը

loading...