Նախկինում ավելը հատուկ, կարելի է ասել, սուրբ նշանակություն ուներ:  Ավելի զորության շնորհիվ  տանից քշում էին չար ուժերին,  ազատվում էին անհաջողություններից և աղքատությունից;

Դրա մասին են վկայում ավելի վերաբերյալ բազմաթիվ ասացվածքներն ու պատմությունները, որոնք սերնդեսերունդ փոխանցում էին մեր նախնիները:
Շատերը կհամարեն սնահավատություն, շատերը պարզապես կանտեսեն, բայց շատերն էլ համոզված են, որ ժողովուրդն իմաստուն է և դույզն-ինչ չեն կասկածում դրանում ու հետևում են ավանդույթներին:
Տունը, բնակարանը չար ուժերից մաքրելու համար պետք է անել հետևյալը:

Նվազող  Լուսնի օրերին  ողջ տունն ավլել, աղբը կենտրոնացնել  տան մուտքի առջև, շեմի դիմաց: Տան շեմը հանդիսանում է սահման երկու աշխարհների միջև: Աղբը  լցնել փաթեթի մեջ  և նրա հետ միասին  տանից դուրս հանել աղբը  բարձրաձաւյն ասելով հետևյալ խոսքերը. «Աղբը՝ աղբին, բարին՝ բարուն, ուրիշի չարիքը մեզ պետք չէ,  ուղարկում եմ այնտեղ, որտեղից եկել է»: Աղբը դուրս տանել ավելի հետ միասին և մտնել տուն առանց հետ նայելու:

Հին ժամանակներում ավելի օգնությամբ հաջողություն էին «գողանում»:

Դրա համար  ավելը ձեռքին մոտենում էին  հարուստ, հաջողակ մարդու տանը և սկսում էին ավլել դեպի նրա տուն տանող դռան մոտ գետինը՝ շշնջալով հետևյալ խոսքերը. «Ձեր հաջողությունն ինձ եմ վերցնում»:  Հավաքած հողը տանում էին տուն և լցնում էին տան աղբամանի մեջ: Այդ «հաջողակ աղբը» պետք է «գիշերեր» տանը:

Երկուշաբթի չի կարելի ավլել՝ փողի կորուստ կբերի:
Երեքշաբթի օրը ավլելը  փող է բերում:
Չորեքշաբթի օրը ավլելը հաջողություն է բերում  բիզնեսում:
Հինգշաբթի օրը  տանից ավլում են աղքատությունը: Ավլելիս բացեք պատուհանները,  որպեսզի փոշին, կորուստների և աղքատության էներգիան պատուհանից դուրս գա:
Ուրբաթ օրը պետք  չէ ավլել՝ անհաջողություն է բերում:
Շաբաթ օրը ավլելը տուն է հրավիրում հաջողությունը:
Կիրակի օրը մոռացեք ավլելու մասին, եթե չեք ցանկանում խնդիրներ ունենալ:

Ավլելիս  մտածեք այն մասին, թե ինչից եք ուզում ազատվել և ինչ եք ուզում ձեռք բերել:

 

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

loading...