Շատերին է հայտնի մանկական ցանափոշի կոչվող այդ սպիտակ փոշին, որը հաճախ օգտագործում են գրգռոված մաշկի ու դրա կամրության դեմ։ Մանկական ցանափոշին ունի նաև հոտազերծիչ հատկություն։ Մանկական ցանափոշու անվանումը հուշում է, որ այն միայն երեխաների համար է։ Սակայն ցանափոշին օգտակար է նաև նրանց համար, ովքեր մանկահասակ երեխա չունեն։ Մի առիթով արդեն նշել էինք դրա այլընտրանքային կիրառման մասին։ Ստորև ձեզ ենք ներկայացնում մանկական ցանափոշու՝ առօրյա կյանքում և կենցաղում լրացուցիչ 11 հետաքրքիր կիրառության մասին։

  1. Իբրև չոր օճառահեղուկ

Մանկական ցանափոշու մեկ քառորդ բաժակի և կերակրի սոդայի մեկ քառորդ բաժակի խառնուրդը կարելի է օգտագործել մազերի յուղազերծման համար։ Խառնուրդով մերսեք մազերը։ Թողեք՝ մի քանի րոպե ներծծվի ձեր վարսեր մեջ։

  1. Իբրև հոտազերծիչ

Ձեր սովորական հոտազերծիչը փոխեք մանկական ցանափոշիով, քանի որ հիանալիորեն կլանում է քրտինքն ու վերացնում հոտը։ Ցանափոշին օգտակար է նաև կոշիկի նեխահոտի վերացման համար։ Մարզակոշիկների մեջ լցրեք այդ փոշուց և թողեք այդպես ամբողջ գիշեր։ Առավոտյան թափ տվեք ու հագեք։

  1. Մրջյունների դեմ միջոց

Մրջյուններից (և առհասարակ՝ հատվածոտանիներից) ազատվելու համար ցանափոշին լցրեք դռների ու պատուհանների արանքը, որպեսզի արգելք ստեղծեք տուն դրանց ներթափանցման համար։

  1. Թանկարժեք զարդերի համար

Շատերն են առնչվում այն իրավիճակին, երբ (ոսկե, արծաթե) շղթաները կամ ապարանջանները խճճվում են, իսկ երբեմն  գրեթե անհնար է լինում այդ հանգույցներն անվնաս քանդել։ Պարզապես մանկական ցանափոշին լցրեք քարկապի վրա, որպեսզի այն թուլացնեք ու խճճված հանգույցն արագ կքանդեք։

  1. Ավազ

Լողափին անցկացված ժամանակը  միայն հաճելի զգացմունքներ պիտի առաջացնի։ Ցանափոշին լցրեք ոտքերին ավազից մնացած բծերին՝ դրանք վերացնելու համար։

  1. Սառը սավան և ոչ մի քրտնքի կաթիլ

Ցանափոշին սավաններին ցանելով՝ ամբողջ գիշեր սառնություն կպահպանվի։ Այս հնարքը կօգնի նաև քրտնքի դեմ։

  1. Խաղաթուղթ

Երբեմն խաղաթղթերն ահավոր կեղտոտ են թվում։ Դրանք մտցրեք մանկական ցանափոշով տոպրակի մեջ, թափահարեք և փոշին թափ տվեք։ Կզարմանաք, երբ զգաք, թե շոշափելիս որքան հարթ են դրանք։

  1. Ռետինե ձեռնոց

Ռետինե ձեռնոցն ավելի հեշտ հագնելու համար մեջը ցանափոշի լցրեք։

  1. Ծաղիկներ

Այգեգործները պիտի իմանան այս փորձված միջոցը։ Նախքան ցանելը ծաղիկների սոխուկներն ու արմատները ցանափոշով պատեք։ Դա կանխարգելի դրանց փտելը։ Նաև արդյունավետ բնական պեստիցիդ է։

  1. Բծահան միջոց

Յուղոտ բծերը հանելու ամենաարդյունավետ միջոցներից է բիծը ցանափոշով պատելը, այնուհետև բամբակե խծուծով մաքրելը։ Պետք է այնքան տրորել, մինչև բիծն անհետանա։

  1. Մոմով մազահեռացումից հետո

Մոմով մազահեռացման պատճառած ցավից խուսափելու համար նախ տվյալ մասին մանկական ցանափոշի ցանեք։ Դա պաշտպանական շերտ է ստեղծում, որը մեղմացում է ցավն ու գրգռվածությունը։

loading...