Կարմիր, դեղին (կամ կանաչ) չիլի պղպեղը պարունակում է մեծքանակությամբ վիտամին C և կարոտին (վիտամին А). Պղպեղը հանդիսանում է B վիտամինային խմբի գերազանց աղբյուր, այդ թվում նաև B6-ի:Այն հարուստ է մագնիումով և երկաթով:
Վիտամին C-ի բարձր պարունակությունը ազդում է երկաթի յուրացման վրա ավելի լավ, քան մյուս մթերքները՝ ինչպես օրինակ ոլոռն ու հացահատիկը: .
Կծու պղպեղի օգտագործումը նվազեցնում է մարմնի քաշը: Այն նվազեցնում է ախորժակը և արագացնում նյութափոխանակությունը: Այնպես որ, կծու պղպեղը կարող եք օգտագործել որպես դիետիկ սննդի մի մաս:Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որկծու չիլի պղպեսով սնունդը կարող է իջեցնել մարդկանց այն խմբի արյան բարձր ճնշումը, ովքեր տառապում են հիպերտոնիայով, կարող է իջեցնել խոլեստերինի մակարդակը և մաքրել արյունը վնասակար տարրերից:
Չիլի պղպեղի կանոնավոր օգտագործումը կարող է նվազեցնել քաղցկեղածին բջիջները և երկարացնում կյանքը ավելի, քան 30%-ով՝ համաձայն քաղցկեղով տառապող մկների վրա արված հետազոտության, որոնց, արյան ԴՆԹ-ն շատ նման է մարդու արյան ԴՆԹ-ին:
«Սա նշանակում է, որ տվյալ արդյունքը մարդկային ռասայի վրա ունենանք, ապա քաղցկեղը կպարտվի», — ասում է պրոֆեսոր Հենրի Փեթերսոնը:
Հետազոտությունները, որ հրապարակվել են «Բժշկական հետազոտությունների քրոնիկա» գրքում ցույց են տալիս, որ կծու պղպեղը պարունակում է տարրեր, որոնք ակտիվացնում են TRPV1 ռեցեպտորները եւ խթանում են հաստ աղիքի թաղանթում նոր բջիջների զարգացմանը:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Հայ Ինֆո-ն