Բաղադրամասեր

Միջուկի համար՝

  • 1 կգ տավարի յուղոտ մսին՝
  • 3 գլուխ աղացած սոխ,
  • ընկույզ,
  • բահար (հոտավետ պղպեղ),
  • աղ,

Վերին շերտի համար՝

  • 1 կգ տավարի անյուղ մսին՝
  • 500 գր բլղուր,
  • աղ և կարմիր պղպեղ

Պատրաստման եղանակը

Միջուկի համար տապակել միսը և գլուխ սոխը։ Ավելացնել ընկույզ, այնուհետև բահար և աղ։

Վերին շերտը պատրաստելու համար միսն ու բլղուրը աղալ, համեմել կարմիր պղպեղով և աղով։

Երբ պատրաստ է ե՛ւ միջուկի, ե՛ւ վերին շերտի միսը, հարկավոր է բլղուրով մսից գնդեր պատրաստել, եւ լցոնել միջուկով՝ փորձելով տալ կիտրոնի ձեւ: Իշլի քյուֆթան խաշելուց հետո նախընտրելի է մատուցել լիմոնով:

Իշլի քյուֆթա պատրաստելու համար հարկավոր է քիչ ձավար եւ շատ միս օգտագործել:

 

Աղբյուրը

loading...