Երբեք երեխային մի ստիպեք անել այս բաները, եթե չեք ցանկանում բացասաբար ազդել նրա հոգեկանի կամ առողջության վրա:

Յուրաքանչյուր ծնող  ունի դաստիարակման իր մեթոդները, կանոնները: Որոշ ծնողներ  դաստիարակության մեջ նախընտրում են խստությունը, որոշ ծնողներ գերադասում են մեղմ մոտեցումը: Սակայն կան բաներ, որոնք պետք չէ ստիպել երեխային անել, նույնիսկ եթե ձեզ թվում է, որ դուք  դա անում եք ի բարօրություն  երեխայի:

Մի ստիպեք երեխային՝

Ստել

Մի ստիպեք երեխային ստել, որովհետև դա շատ վատ է: Եվ եթե երեխային մի քանի անգամ սովորեցնեք ստել, օրինակ ասելով, «ասա տանը չեմ»:  Մեծանալով, ստելու կարողությունը, նա առաջին հերթին  ձեր դեմ կօգտագործի:

Ուտել, եթե նա քաղցած չէ

Փորձեք պարզել, թե ինչու չի ցանկանում ուտել,  և միշտ հիշեք, օրգանիզմն ինքն է հուշում, երբ ուտել և երբ խմել: Իհարկե խոսքը «չուտող» երեխաների մասին չէ:

Փոխել իր էությունը

Եթե ձեր երեխան ամաչկոտ է, ապա համակերպվեք դրա հետ,  մի փորձեք փոխել նրան,  մի փորձեք փոխել նրա բնույթը, մի ցանկացեք, որ նա նմանվի այլ երեխաների: Ձեր երեխան միակն է և անկրկնելի, ինչպես ցանկացած երեխա: Նույնը վերաբերում է գերակտիվ երեխաներին: Ընդունեք նրանց այնպիսին, ինչպիսին որ են: Նա պետք է իմանա, որ դուք սիրում եք նրան այպիսին, ինչպիսին որ է:

Ներողություն խնդրել ամեն առիթով

Երեխան պետք է հասկանա իր արարքը և պետք է իմանա ինչու է ներողություն խնդրում: Երբ նրան ստիպում եք ներողություն խնդրել, նախապես բացատրեք նրան դա անելու պատճառը:

Բարևել անծանոթներին

Դա շատ վտանգավոր է:  Մի սովորեցրեք երեխային շփվել անծանոթների հետ: Թույլ մի տվեք անծանոթներից կոնֆետ, քաղցրավենիք վերցնել: Երեխան պետք է սովորի զգույշ լինել:

Գիշերել այնտեղ, որտեղ իրեն հարմարավետ չի զգում

Գիշերային հանգիստ քունը շատ կարևոր է երեխայի համար, եթե նա քնի այնտեղ, որտեղ իրեն լավ  չի զգում, ապա չի կարողանա հանգիստ քնել: Մի ստիպեք նրան գիշերել այնտեղ, որտեղ չի ցանկանում  և այլն:

 

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

loading...