Հավով ջեռեփուկները միշտ էլ պահանջված են ու ցանկալի, քանի  որ  շատ համեղ են ու  պատրատվում են արագ: Այս ուտեստի համն ու բույրը աննկարագրելի են:

Բաղադրիչներ

360 գ ալյուր

200 մլ կաթ

2 ճաշի գդդալ բուսայուղ

1 թեյի գդալ չոր խմորիչ

0,5 թեյի գդալ աղ

1թեյի գդալ շաքարավազ

2 հավի կրծքամիս

2 ճաշի գդալ  կանաչի ըստ ցանկության ու ճաշակի

1 բաժակ արգանակ կամ կաթ սոուսի համար

50 գրամ կարագ

Աղ, պղպեղ, մշկընկույզ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Կաթը  գոլացնել, ավելացնել խմորիչը և թողնել 10-15 րոպե տաք տեղում, այնուհետև ավելացնել բուսայուղը, շաքարավազը և աղը: Լավ խառնել և աստիճանաբար ավելացնել  ալյուրը, պինդ խմոր հունցել:

Մինչև խմորը հասունանա, պատրաստել  միջուկը:

Հավի կրծքամիսը եփել թեթևակի աղ գցված ջրում, սառեցնել և  կտրատել ոչ մեծ կտորներով:

Սուոսը պարաստելու համար  թավայի մեջ հալեցնել  կարագը, ավելացնել  1 ճաշի գդալ ալյուր և լավ խառնել փայտե գդալով: Աստիճանաբար ավելացնել արգանակը կամ կաթը, անընդհատ խառնելով:  Ավելացնել  աղ, պղպեղ, մշկընկույզ ըստ ճաշակի:

Կանաչին մանրացնել , ավելացել հավի կրծքամսին և ավելացնել սոուսը, լավ խառնել:

Խմորը բաժանել երկու մասի՝ մեծ և փոքր: Մեծ մասը գրտնակել և տեղադրել ջեռոցի տապակի վրա եզրերը բարձրացնելով: Լցնել միջուկը, թեթևակի սեղմելով: Խմորի երկրորդ մասը գրտնակել և դնել միջուկի վրա, եզրերը իրար միացնել, կենտրոնում թեթևակի անցք անել:

Բարի ախորժակ

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

loading...