Բոլորի կյանքում էլ դժվար ժամանակներ լինում են: Այսպես կոչված «սև գիծ»: Որոշ մարդիկ ուժ են գտնում հաղթահարելու խնդիրները և դժվարությունները: Եվ կան մարդիկ, ովքեր պարզապես հանձնվում են և փորձ չեն անում իրավիճակից ելք գտնելու համար, մեղադրելով ցանկացած մեկին, բայց ոչ իրենց:
Իմ եղբայրն այդպիսի մարդ է: Չորս տարի առաջ նրան հեռացրին աշխատանքից «լավ» ընկերների շնորհիվ, կինը լքեց նրան, քանի որ սկսել էր խմել ու ձեռքերին ազատություն տալ:
Եղբայրս արդեն երեք ու կես տարի խմում է: Այս ժամանակահատվածում նա խմեց այն ամենը, ինչ ուներ, նա նույնիսկ վաճառեց բնակարանը: Բայց այդպես էլ չհասկացավ ինչ եղավ գումարը, քանի որ միշտ ալկոհոլի ազդեցության տակ էր: Եվ ինչ կլիներ նրա հետ, եթե կողքին չլիներ հոգատար մայրս:
- Ի վերջո, նա իմ որդին է, ես փողոցում չեմ թողնի նրան, - ասում էր մայրս:
Եղբայրս տեղափոխվեց մորս տուն: Սկզբում նա իրեն շատ հանգիստ էր պահում, բայց հետո նա դարձավ անվերահսկելի: Մորս տուն էին գալիս նրա հարբեցող ընկերները ու աստված գիտի թե ինչ էր կատարվում: Ու մի օր էլ ընկերներով կռիվ սարքեցին, ու եղբորս կալանավորեցին:
Մայրս անընդհատ զանգում էր ինձ ու գումար պահանջում , ասելով, որ եղբորս տաք գուլպա է հարկավոր, ծխախոտ չունի, և ես որպես քույր պարտավոր եմ օգնել եղբորս: Նա տեղյակ էր, որ մենք վարձով էինք ապրում, որ մի կերպ էինք գոյատևում: Ես մի քանի անգամ օգնեցի մորս, նրան տալով պահանջած գումարը:
Բայց մի օր էլ մերժեցի ու մայրս վիրավորվեց, նեղացավ ինձանից:
- Դու ինչ քույր ես, եղբայրդ բանտում է, իսկ դու չես ցանկանում օգնել նրան:
Այդ օրվանից հետո մի քանի ամիս մորիցս լուր չունեի, զանգերիս չէր պատասխանում: Ու մի քանի օր առաջ նա հայտնվեց, ճամպրուկները ձեռքին.
- Քո պատճառով, ես պարտքերի տակ ընկա, որովհետև դու չցանկացար օգնել մորդ ու եղբորդ, վաճառեցի բնակարանս, ու այժմ ես այստեղ եմ ապրելու, երբ եղբայրդ բանտից դուրս գա նա նույնպես այստեղ կապրի:
Ես զարմանքից քարացել էի, չէի կարող մորս տանց դուրս անել, բայց այսպես էլ թողնել չէր կարելի:
Ամուսինս որոշեց մորս համար մեկ սենյականոց տուն վարձել, խոստացավ վարձը անձամբ վճարել:
Մայրս շնորհակալության փոխարեն արհամարհանքով հայացք նետեց ամուսնուս կողմը և ասաց.
- Երբ որդիս բանտից ուրս գա, երկու սենյականոց կվարձես, մեկ սենյակը մեզ համար փոքր կլինի, և լավ կլինի կնոջդ սովորեցնես, որ հարազտների նկատմամբ պետք է հոգատար ու ուշադիր լինել, նա եսաերի մեկն է, - ու շրջվելով դեպի ինձ ասաց, - ամոթ քեզ:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն