Քանի օր էր արդեն սահմանին վիճակը լարված էր: Կրակոցներն ու պաթյունները չէին դադարում: Գյուղում ոչ ոք գրեթե չէր մնացել; Տղամարդիկ բոլորը առաջին գիծ էին գնացել,  ջահել աղջիներին ու կանանց, երեխաների հետ միասին գյուղից տարել էին հեռու: Ամեն վայրկյան թշնամին կարող էր  գյուղ մտնել կամ ռմբակոծել: Մնացել էին միայն տարեց կանայք ու ծերունիները, որոնք ախ ու վախ անելով ման էին գալիս, գիշեր ցերեկ քուն չունեին: Առավոտից իրիկուն աղոթում էին կռվողների համար:

Նունե տատը ճաշը միշտ տաք էր պահում, մտածելով, որ թոռը հանկարծ կարող էր  գալ, ու  հասցներ տաք ճաշ ուտել: Նա ծեր էր արդեն, 84 տարեկան, հազիվ էր ոտքի վրա մնում, բայց թոռանը  կերակրելու միտքը նրան ուժ էր տալիս:

Հանկարծ նա արագ ոտնաձայներ լսեց:

- Վայ, Գոռս եկավ, շուտ հաց դնեմ:

Դռնից շտապ ներս ընկավ մի երիտասարդ, որը կլիներ Նունեի թոռան տարիքին.

- Տատի, ջուր ունես, ջուր տուր խմեմ:

- Հա բա ոնց այ բալա ջան, հենց հիմա
Ջուրը բերեց ու ասաց.

- Ճաշը տաք է բալա ջան, նստիր լցնեմ կեր նոր կգնաս:

- Ախր ժամանակ չունեմ , այ տատի:

- Նստիր, նստիր, հիմա արագ կլցնեմ:

Երիտասարդը զենքը մի կողմ դրեց ու նստեց սեղանի մոտ, կինը բերեց տաք ճաշով լի ափսեն, որ անուշ բուրում էր, դրեց տղայի առաջ ու ասաց.

- Կեր, որդիս, այ բալա, ջան երբ պիտի էս պատերազմը ավարտվի տուն դառնաք, - ու արցունքները սրբելով շարունակեց, - ախր ինչքան ջահելներ  զոհվեցին, իմ  չորս թոռներից երեքը զոհվել են, մնացել է մեկը,  Գոռս, գոնե աստված նրան պահի ու պահպանի, տղաս ու հարսս չդիմացան էդ կորստին, տղաս երկրորդ որդու դիակի վրա մահացավ ու իրար հետ թաղեցինք, իսկ հարսս, երրորդ որդու մահվան լուրը առնելուն պես, սիրտը չդիմացավ:  Գիտես ինչ սիրուն տղա է Գոռս, քեզ պես բոյով, ախր էդ թուրք ջահելներն էլ են մեղք, նրանց էլ են սպանում, նրանց ծնողներն էլ են մղկտում, ախր էսպես ոնց կլինի, գրողի ծոցը գնա պատերազմն էլ, պատերազմը հնարողն էլ, բերեմ, բերեմ տես Գոռիս նկարը, - ասաց ու դանդաղ քայլելով մոտեցավ  պահարանին, մի տուփ հանեց ու աչքերը սրբելով բերեց:

Երիտասարդը լուռ նստած ուտում էր ճաշը ու անհանգիստ հայացքով պատուհանից դուրս էր նայում: Տատիկը  առանձնացրեց մի քանի լուսանկար:

- Սա Լևոնս է, մեծ թոռս, աստված հոգին լուսավորի, - համբուրեց նկարն ու վերցրեց մյուսը

- Սա էլ  Գուրգենս է, սա էլ  Գևորգս, - ասաց հեկեկալով ու հերթով համբուրելով ուսանկարները դրեց տուփի մեջ, - ա՜խ, ոնց դիմանամ:

- Իսկ սա Գոռս է, նայիր, ինչ սիրուն տղա է, առավոտից իրիկուն աղոթում եմ, որ ողջ առողջ վերադառնա,- ասաց ու լուսանկարը ցույց տվեց երիտասարդին:

Երիտասադը որ գրեթե վերջացնում էր ափսեի պարունակությունը, նայեց լուսանկարին ու քարացավ: Շտապ վերցրեց զենքն ու արագ դուրս եկավ տանից.

- Այդ ուր, այ բալա, նստիր, հիմա թեյ կբերեմ- հետևից ձայն տվեց Նունե տատը:

- Կգա բա չի գա, - ինքն իրեն խոսալով գնաց երիտասարդը, - էնպես չեմ վիզը կտրել, որ գա:

Երիտասարդը ադրբեջանցի լրտես էր, որ առավոտյան կարողացել էր թափանցել հայկական դիրքեր:  Նույն այդ օրվա առավոտյան նա անտառում միայնակ բռնացնելով Գոռին, սպանել էր նրան՝ կտրելով նրա կոկորդը:

Հաջորդ օրը առավոտյան Նունե տատին հայտնեցին  Գոռի մահվան լուրը: Կինը շշնջաց ա՜խ ու ընկավ հատակին:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

loading...