2019 թվականի համար Վանգայի կանխատեսումներին պետք չէ լիովին վստահել ու հավատալ, չնայած որ, հիմնվելով նախկինում արված նրա մարգարեություններին, շատ հետազոտողներ նրան իրոք իր գործի «վարպետն» են համարում։

Համաշխարհային իրադարձությունները

Վանգան կանխագուշակում է, որ աշխարհում կխախտվի այն կարգը, որ հաստատվել է շատ տարիներ առաջ։ Մարդիկ կսկսեն ձգտել հոգևոր ներդաշնակության, կփոխվեն դեպի լավը։ Շատերը աջակցության համար կդիմեն Աստծուն։ Համաշխարհային ճգնաժամ կարող է սկսվել։ Հատկապես խնդիրներ են սպասվում ԱՄՆ–ին և արևմտյան Եվրոպայի երկրներին։

2019 թվականի աշնան սկզբին երկիրը կհայտնվի զանգվածային պատերազմի շեմին, եթե հավատանք Վանգայի գուշակություններին։

Բնապահպանությունն ու բնությունը 2019 թվականին՝ ըստ Վանգայի

Վանգայի կանխագուշակությունների համաձայն Երկիր մոլորակը 2019 թվականին վերջնականապես կհոգնի և կսկսի ապստամբել։ Դրա ապացույցը կլինեն բազմաթիվ արհավիրքները, որոնք կբերեն զոհերի և ավերածությունների։ Վանգան կանխագուշակում է Ելոուսթոուն հրաբխի ժայթքումը, և միայն դա կարող է ոչնչացնել բուսական և կենդանական աշխարհի կեսը։ Նաև ասվում է, որ երկրի վրա տիեզերքից եկվորներ կհայտնվեն. ամենայն հավանականությամբ դա հսկայական աստերոիդ կլինի, որը մեկ վայրկյանում կոչնչացնի մոլորակի վրա ամեն բան։ Հույս ունենանք, որ ամեն ինչ այսքան վատ չի լինի, ինչպես պայծառատեսի կանխատեսումներում է։

Տեխնոլոգիական փոփոխությունները՝ 2019 թվականին

Այս թեմայի վրա Վանգան հատուկ շեշտադրում է անում։ Նրա կանխատեսումներից մեկն այսպես է հնչում. «Դեպի արև կթռչեն գնացքները»։ Այս ոլորտի մասնագետները գտնում են, որ խոսքը գնում է օդային բարձիկի վրա տրանսպորտի մասին։ Ի դեպ, այն տարիներ շարունակ արդեն մշակվում է գիտնականների կողմից, այդ պատճառով էլ 2019 թվականին կարելի է իրոք սպասել տեխնոլոգիական այդ առաջընթացին։

Աղբյուրը

loading...