յանքը զարմանալի ու բազմեզր երևույթ է: Շատ բաներ կախված են նրանից, թե ինչ ենք մտածում, քանի որ մեր մտքերը, մեր խոսքերը  պայմանավորում են մեր հետագա կյանքը: Մենք պետք է սովորենք ճիշտ մտածել, եթե ցանկանում ենք, որ մեր կյանքում ամեն ինչ լավ լինի: Կան բառեր, որոնք ընդհանրապես պետք չէ ասել, դրանք ուղղակի պետք է բացառել մեր բառապաշարից:

Հնարավոր է, կարող է պատահել

«Հնարավոր է, որ ես զբաղեցնեմ այդ պաշտոնը», «հնարավոր է, որ մարդիկ կգնահատեն իմ ջանքերը», «հնարավոր է  որ մի օր ես դա կանեմ» և այլն: Դադարեք այս կերպ մտծել,  դուք պետք է հստակ կերպով ցանկանաք ինչ որ բան: Հնարավոր է, որ  այս կերպ մտածած ոչ մի միտք այդպես էլ չի իրականանա:

Վաղը

«Վաղը կանեմ», «վաղը այսպես կլինի» և այլն: Այն ինչ թողնում եք վաղվա օրվա վրա  հնարավոր է, որ երբեք էլ չիրականանա, եթե չեք կարող ավարտին հասցնել գործերը այսօր, ուրեմն մի ստանձնեք, մի ծանրաբեռնեք ձեզ, ոչ ոք չգիտի, թե վաղը ինչ կլինի:

Երբեք

Երբեք մի ասա երբեք: Միայն չափազանց ինքնավստահ  ու եսասեր մարիկ կարող են հեշտությամբ ասել «երբեք»:  Հնարավոր չէ նախապես իմանալ թե  հանգամանքներն ինչպես կդասավորվեն  և մարդն ինչպես կկարողանա իրեն դրսևորել:

Ապագա

Գլխից դեն նետեք այնպիսի մտքերը, ինչպիսիք են . «ապագայում ես կլինեմ լավելի հարուստ, գեղեցիկ» ու էլի նման շատ մտքեր,  դա ուտոպիա է: Եղեք նպատակասլաց, այլ ոչ թե երազեք, թե ինչպիսին կլինեք ապագայում: Ոչ ոք չի կարող ասել ապագան  ինչպիսին է և ինչը լավ կլինի ապագայում:

Ափսոս, որ

Մի ափսոսացեք անցյալում կատարած ոչ մի քայլի համար, իզուր ժամանակ եք վատնում, եթե այդպես եք վարվել, ուրեմն այդ պահին այդպես եք ճիշտ համարել: Կյանքը առաջ է շարժվում և անցալում կատարվածից պետք է դասեր քաղել:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

loading...