Սուրճ շատերն են խմում առավոտյան, որովհետև այն օգնում է արթնանալ, անուշ բույր ունի: Բայց քչերը գիտեն, որ սուրճին կարելի է ավելացնել ընդամենը 3 բաղադրիչ, ինչպիսիք են կոկոսի յուղը, դարչինը և մեղրը, և դրա միջոցով ազատվել ավելորդ ճարպերից:
Ինչո՞ւ է այս համադրությունը այդքան հզոր ազդեցություն գործում:
Դարչինը համարվում է հզոր հակաբորբոքային միջոց, որը նվազեցնում է օրգանիզմում բորբոքային գործընթացները: Այն պարունակում է հակաօքսիդանտներ ինչը նշանակում է, որ չեզոքացնում է ազատ ռադիկալների բացասական ազդեցությունը:
Դարչինը կանխում է ճարպի կուտակումը օրգանիզմում: Առավել օգտակար է ցեյլոնյան դարչինը:
Կոկոսի յուղը բնության պարգևներից մեկն է. որը շատ օգտակար է առողջության համար: Կոկոսի յուղը հայտնվելով օրգանիզմում օգնում է, որպեսզի նյութափոխանակության ժամանակ ճարպերն ավելի արագ այրվեն:
Մեղրը պարունակում է բնական շաքար, որը օրգանիզմն օգտագործում է էներգիա ստանալու համար: Մեղրը հարուստ է նատրիումով, երկաթով, ցինկով, կալցիումով, կալիումով և ֆոսֆորով, ինչպես նաև նիացին, ֆոլաթթու վիտամին С, վիտամին В6:
Բաղադրիչներ
½ բաժակ մեղր
¾ բաժակ կոկոսի յուղ
1 թեյի գդալ դարչին
1 թեյի գալ կակաո
Բոլոր բաղադրիչները խառնել որպեսզի ստացվի համասեռ զանգված, պահել ապակե տարայի մեջ սառնարանում:
Ավելացնել 1-2 թեյի գդալ եփված սուրճին և խմել: