«Այսօր Երևանի շուկաներում և փողոցներում հանդիպում ենք Սևանի սիգի ձկնկիթի անվան տակ գնորդին հրամցված պոլիէթիլենային իկրաներ: Կարմիր իկրան գրավիչ է, փայլուն, իսկ կողքը դրված դեղին ոչ հմայիչ իկրան այնքան էլ չի ձգում: Այնինչ հենց այդ ոչ հմայիչ իկրան սիգի իկրան է»-Armdaily.am-ի հետ զրույցում նկատեց ձկնկիթի ճանաչման հարցերում մեծ փորձ ունեցող, Գեղարքունիքի մարզի բնակիչ, մանկավարժ Արմինե Մելքոնյանը:
Մեր այն հարցին, որ ինչպես մեղրը, ձկնկիթը նույնպես դժվար է տարբերել և հաճախ կարելի է ընկնել հմուտ վաճառողների թակարդը, Արմինեն պատասխանեց․ «Ուզում եք իմանալ ձեզ խաբել են, թե ոչ, եռացող ջրի մեջ գցեք կարմիր իկրան, եթե պոլիէթիլենային տոպրակ դարձավ ու բարձրացավ ջրի վրա ուրեմն հաջողվել է խաբել: Իսկ եթե եփեց ու գույնը փոխեց ուրեմն ճիշտ գնում եք կատարել»:
loading...