Ես փոքր էի, ընդամենը 6 տարեկան էի, երբ հայրս մեզ լքեց: Ես շատ բան չէի հասկանում, բայց շատ էի տխրել,  հայրս ինձ համար աշխարհում ամենալավ մարդն էր, նա միշտ խաղում էր ինձ հետ, մենք միասին շատ ժամանակ էինց անցկացնում: Բայց մի օր նա հավաքեց իրերը, համբուրեց այտս ու գնաց և այլևս երբեք մեր տուն չեկավ:

Մայրս ինձ բացատրեց, որ այդպես էլ է լինում, մարդիկ այլևս իրար չեն սիրում ու բաժանվում են, բայց ես երբեք չպետք է մոռանամ հորս:  Ես  հոգուս խրքում սկսեցի մեղադրել մորս, մտածում էի, եթե հայրս այդքան լավն է ինձ համար, ապա ինչու մայրիկը  նրան թույլ տվեց, որ գնա: Ու չարանում էի մորս դեմ: Երբ լրացավ իմ 11 տարին, մայրս ինձ ասաց, որ պատրաստվում է ամուսնանալ մի հիանալի մարդու հետ, ով ինձ հարազատ դստեր պես կսիրի: Ես ատելությամբ լցվեցի մորս նկատմամբ:

Հորս կարոտը ինձ հանգիստ չէր տալիս և մտածում էի, որ նա միտումնավոր հորս հեռացրեց մեզանից, որ ուրիշի հետ ամուսնանա:

Խորթ հայրս ջանք չէր խնայում իմ սիրտը շահելու համար, բայց ես նրան ատում էի:  Որոշեցի, երբ մեծանամ անպայման կգտնեմ հորս ու մենք նորից հրաշալի ժամանակ կանցկացնենք:

Անցան տարիներ:   Խորթ հայրս ինձ համար ստեղծել էր բոլոր պայմանները, նա լավ էր վաստակում, և ես օգտվում էի բոլոր բարիքներից, բայց հոգուս խորքում ատում էի նրան ու չէի կարողանում ներել մորս: Ես,  խորթ հորս օգնությամբ, ընդունվեցի  բուհ ու քանի որ ինձ մեծ էի զգում որոշեցի գտնել հորս: Պարզվեց, որ դա այքան էլ դժվար չէր: Ես հարց ու փորձ անելով գտա նրա աշխատանքի վայրը ու շտապեցի այնտեղ:  Նա աշխատում էր արհեստանոցում: Երբ դռնից ներս մտա սիրտս սկսեց ուժգին բաբախել, գոչեցի «Հայրի՜կ» ու նրա գիրկն ընկա, ուզում էի  ասել թե որքան եմ կարոտել, քանի- քանի անգամներ եմ նրան երազում տեսել:

Նա նայեց ինձ ու շատ սառը տոնով ասաց,

- Դե, ինչու ես եկել, գնա այստեղից:

Ես մտածեցի, որ նա մտածում է մայրս կիմանա ու ինձ կնախատի:Բայց նա ասաց.

- Գնա ասում եմ, հիմա կինս կգա, ինձ անախորժություններ պետք չեն, այն էլ քո պատճառով: Եվ մորդ ասա, որ քեզ ինձ մոտ այլևս չուղարկի, ես ձեզ ոչինչ չունեմ տալու:

Ես շփոթված մի պահ կանգնեցի ու արագ քայլերով դուրս եկա արհեստանոցից ու գնացի տուն: Տան դուռը իմ առջև բացեց խորթ հայրս, նա սովորականի պես գրկեց ինձ ու հարցրեց.- Լա՞վ ես աղջիկս:

Ես նրա վզովն ընկա ու ազատություն տվեցի արցունքներիս: Նա հանգստացրեց ինձ, ասելով, մի վհատվիր, ամեն ինչ անցողիկ է, գնա հանգստացիր երեկոյան կխոսենք, ես անակնկալ եմ պատրաստել քո  ու մայրիկի համար, այսօր համեղ ընթրիք եմ պատրաստելու, այսօր մեր ամուսնության  օրն է:

Ես գնացի իմ սենյակ, ու ընկա մահճակալիս վրա:  Ես ինձ այնքան վիրավորված էի զգում: Որոշեցի հենց նույն օրը երեկոյան ընթրիքի սեղանի շուրջ խորթ հորս ՀԱՅՐԻԿ  անվանել, մարդ, որ իրոք արժանի էր այդ վեհ անունը կրելու:

Հանկարծ թրմփոց լսվեց, ես սենյակից դուրս թռա: Խորթ հայրս ընկած էր հատակին նա չէր շնչում: Ես դողդողացող ձեռքերով գրկեցի նրան, համբուրում էի ձեռքերը ու կանչում էի. Հա՜յրիկ հա՜յրիկ, խնդրում եմ բացիր աչքերդ: Դու իմ հայրիկն ես:

Նա մահացել էր:

Մինչև օրս խիղճս տանջում է ինձ:     Ես շատ  ափսոսացի, որ այդքան տարիների ընթացքում չեմ հասկացել ու չեմ գնահատել նրա սերը, սեփական հորս ես  պետք չէի, իսկ խորթ հայրս  ոչինչ չէր խնայում  ինձ ու մորս երջանկացնելու համար:

loading...