Մայրիկները կարծում են, որ  ամեն ինչ անում են ի օգուտ երեխայի, սակայն երբեմն չեն զգում, որ  ճնշում են երեխային,  ինչի արդյունքում իջնում է երեխայի ինքնագնահատականը:  Վերանայեք ձեր մոտեցումը:

Դուք մշտապես քննադատում եք

Դուք  ցանկանում եք, որ ձեր երեխան լինի ամենալավը: Եվ որպեսզի նա այդպիսին դառնա, դուք անընդհատ մատնանշում եք նրա սխալները, քննադատում եք նրան: Մշտական քննադատությունը իջեցնում է ինքնագնահատականը: Հիշեք, կատարյալ մար չկա, և մտածեք, իսկ դուք ինքներդ կատարյա՞լ եք:

Դուք խախտում եք անձնական սահմանները

«Տոքսիկ» մայրիկը  առանց թակելու մտնում է երեխայի սենյակ, նրա իրերն է փորփրում,  ականջ է դնում նրա խոսակցություններին,  ինքն է որոշում ում հետ երեխան հանդիպի, ընկերություն անի: Նման վերաբերմունքի հետևանքը սարսափելի է լինում:

Դուք գովեստի խոսքեր չեք ասում

Դուք վախենում եք գովել երեխային, մտածելով որ նա «երես կառնի», կսկսի մտածել, որ ինքն ամենալավն է: Խրախուսող, գովեստի խոսքերի կարիք բոլորն ունեն, նար դուք:

Դուք կարծում եք, որ երեխան «ծնվել է, որ ձեր կյանքը փչացնի»

Դուք մտածում եք, որ նա լույս աշխարհ է եկել միմիայն ձեր նյարդերը քայքայելու համար, իսկ երբևէ մտածել եք, որ պատճառը հնարավոր է այլ բան է:

Դուք համեմատում եք երեխային

Դուք շարունակ համեմատում եք ձեր երեխային այլ երեխաների հետ, նշում եք, որ նրանք այս կամ այն  հարցում լավն են, գերազանց են սովորում, իսկ նա՝ ոչ: Դրաով դուք կրկին անգամ նրան հիշեցնում եք, որ անհաջողակի մեկն եք: Իսկ մտածե՞լ եք, որ հնարավոր է, դա ձեր իսկ դաստիարակության արդյունքբն է:

Դուք ջանում եք լինել նրա ընկերը

Երեխայի և ծնողի միջև պետք է ընկերական ջերմ շփում լինի, սակայն երեխան պետք է միշտ զգա ձեր հեղինակությունը:

loading...