ԱՍՏՎԱԾ ՍԻՐՈՒՄ Է ՄԵԶ

Աստվածաշունչն ասում է. Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միակ որդուն  չխնայեց, որպեսզի  ԻՐԵՆ հավատացող  ամեն մի հավատացյալ  ունենա հավերժ կյանք:

Երբ մենք  ինչ որ վատ բան ենք մտածում, անում կամ ասում, դա  մեղք է և մեր մեղքերը մեզ հեռացնում են Աստծուց: Եվ մեր մեղքերի համար Աստծո որդին, Հիսուս Քրիստոսը մահացավ խաչի վրա:
Հիսուսը ծնվեց երկրի վրա որպես մարդ, ապրեց անմեղ կյանքով, սակայն մահացավ խաչի վրա  մեր գործած մեղքերի համար: Նա ինքն իր վրա վերցրեց պատիժը և դրանով իսկ մեզ փրկեց  հավերժ կործանումից:

Հիսուսն է դեպի Աստված տանող միակ ճանապարհը, նրա միջոցով են  մարդիկ հասնում Աստծուն:

Այս աղոթքի միջոցով մենք կարող ենք խնդրել Հիսուս Քրիստոսին ներել մեր մեղքերը.

«Տեր Հիսուս, ես հավատում եմ, որ դու Աստծո Որդին ես, և ընդունում եմ իմ մեղքերը և հավատում եմ, որ Դու մահացար խաչի վրա, իմ մեղքերի համար: Խնդրում եմ Քեզ, ներիր իմ մեղքեը և մտիր իմ կյանք, դարձիր իմ Տերը և Փրկիչը: Ես ցանկանում եմ նոր կյանք սկսել, նվիրված քեզ»:

loading...