Մեզանից շատերը սխալմամբ կարծում են, որ նախքան ճաշկերույթ սկսելը պետք է բարի ախորժակ մաղթել, սակայն դա մոլորություն է:
Ֆրանսիացիները երբեք մինչ ուտելու գործընթացը սկսելը չեն ասում բարի ախորժակ: Երբ որևէ մեկին կամ հյուրերին բարի ախորժակ եք մաղթում, դա նշանակում է, որ նրանց մաղթում եք լավ մարսողություն: Դրա փոխարեն կարելի է ասել, «Խնդրեմ, վայելեք ուտեստը» և հույս հայտնել, որ այն դուր կգա:
Նստած վիճակում ձեռք մի սեղմեք
Երբեք նստած վիճակում ձեռք մի սեղմեք:
Եթե ինչ-որ մեկը մոտեցել է ծանոթանալու, ապա պարտադիր պետք է ոտքի կանգնել, անկախ սեռից:
Հարկ չկա մի քանի անգամ համբուրել այտը
ԱՄՆ-ում ընդունված է այտը համբուրել մեկ անգամ: Եվրոպայում է երկու կամ երեք: Կա նաև երեք անգամ այտը համբուրելու սովորույթ: Կարելի է մեկ անգամ համբուրել՝ այտը այտին հպելով:
Ճիշտ նստեցրեք հյուրերին
Պատվավոր հյուրը միշտ նստում է տանտիրոջ կամ տանտիրուհու աջ կողմում:
Ճիշտ բռնեք գավաթը
Անկախ այն բանից ջուր է լցված թե գինի, գավաթը պետք է բռնել ոտիկից:
Չի կարելի է մինչև վերջին գդալն ուտել ապուրը, որքան էլ, որ այն համեղ լինի:
Ճիշտ դրեք անձեռոցիկը
Ճաշն ավարտելուց հետո անձեռոցիկը պետք է ծալված վիճակում դնել ափսեի ձախ կողմում: Մատուցողի համար դա նշանակում է, որ դուք ավարտել եք:
Զարդերը, բացառությամբ ամուսնական մատանու և կրոնական զարդերի, պետք է կրել երեկոյան ժամերին: Ցերեկային ժամերին դա դիտվում է որպես անտեղի շքեղություն:
Ներողություն մի խնդրեք, եթե դրա հարկը չկա
Եթե ցանկանում եք դուրս գալ սենյակից, ապա պարզապես ասացեք. «Ներեցեք խնդրում եմ», մի ասացեք «հազար անգամ ներողություն», այդ արտահայտությունը տեղին է, երբ հնչում է սպասարկող անձնակազմի շուրթերից, այլ ոչ թե տանտիրոջ կամ հարգելի հյուրի կողմից: