Հոգեբաններն ասում են, որ այն մարդիկ, ում տանը միշտ խառնաշփոթ է տիրում, բոլորից լավն են:
Մենք ապրում ենք կանխատեսելի աշխարհում: Հասարակությունը մշտապես ձգտում է կարգապահություն պահպանել: Սակայն դա ուղղակի պատրանք է: Քանի որ ոչ բոլորն են փորձում կարգապահություն պահպանել և հետևել այդ ստանդարտներին: Այդպիսի մարդիկ մյուսներից լավն են և ահա թե ինչու:
Նրանց չի անհանգստացնում ստատուս-քվոյի պահպանումը:
Այն մադրիկ, ում տանը մշտապես իդեալական կարգուկանոն է, նրանք ուղղակի չեն գիտակցում, որ վաղ թե ուշ վերադառնալու է խառնաշփոթը: Եվ դրա դեմ նրանք ոչինչ անել չեն կարող: Նրանք փորձում են ամեն ինչում կարգուկանոն պահպանել: Իսկ խառնաշփոթը գերադասող մարդիկ թույլ չեն տալիս, որ իրենց ղեկավարեն «ստանդարտները» և այլ պայմանականություններ: Նրանք գիտեն, թե ինչպես է պետք ապրել, նրանք հոգով ավելի ազատ են և նրանց չի անհանգստացնում շրջապատի կարծիքը, նրանց հետ ավելի հեշտ է:
Այդ մարդիկ ոգեշնչվում են խառնաշփոթում
Շատ տաղանդավոր մարդիկ ու հանճարներ եղել են թափթփած և փնթի: Կեղտոտ սեղանը դեռ չի նշանակում, որ մարդը, ով դրա վրա աշխատում է, ծույլ է ու անբան, այլ ընդհակառակը, դա նշանակում է, որ նա շատ զբաղված է, մշտապես աշխատանքի մեջ է և նրա գլխում միշտ ավելի կարևոր մտքեր են, քան սեղանը մաքրելը: Ստեղծագործ մարդկանց մշտապես ուղեկցում է խառնաշփոթը : Այդ վիճակում նրանք ավելի լավ են մտածում: Ի դեպ, խառնաշփոթը և քաոսը բարձրացնում են ցանկացած մարդու ստեղծագործական պոտենցիալը:
Այդ մարդիկ քաջ և ինքնաբուխ մարդիկ են
Նրանք միշտ լողում են հոսանքին հակառակ, գնում են ամբոխին հակառակ ուղղությամբ: Ի տարբերություն մաքրասերների, նրանք կենտրոնանում են ավելի կարևոր բաների վրա, նրանք ժամանակ չեն կորցնում մանր, նշանակություն չունեցող բաների վրա; Նրանք չեն բամբասում և ինքնահավան չեն:
Սակայն, սիրելի ընթերցող մի մտածիր, որ մենք դեմ ենք մաքրասիրությանն ու կարգապահությանը, պարզապես պետք է հավասարակշռույուն լինի կարգուկանոնի և քաոսի միջև: